Շատ մարդիկ վախենում են ձու ուտել, քանի որ լսել են, որ ձուն հագեցած ճարպեր և խոլեստերին է պարունակում։ Սակայն Քլիվլենդի կլինիկայից բժիշկ Ջուլի Զումպանոյի խոսքով՝ ձվերից պետք է միայն սրտանոթային հիվանդություններ ունեցող և այդ հիվանդությունների ռիսկային խմբում գտնվող մարդիկ զգուշանան։

Սակայն շաբաթական և օրական քանի՞ ձու կարելի է ուտել։

Մասնագետի խոսքով՝ քանի ձու ուտելու վերաբերյալ կոնկրետ խորհուրդներ, ցավոք սրտի, դեռ չկան։ Սակայն, նրա խոսքով, պետք է հիշել, որ ձվի սպիտակուցներն օգտակար են, իսկ զգուշանալ պետք է խոլեստերինով և հագեցած ճարպերով դեղնուցից միայն։

«Եթե Դուք սրտի հետ կապված որևէ հիվանդություն ունեք, կամ էլ Ձեր խոլեստերինը բարձր է, զգույշ եղեք ձվերի դեղնուցների հանդեպ և անպայման հետևեք, թե հագեցած ճարպերով (կարմիր միս, տավարի, խոզի, հորթի և գառան, թռչնամաշկ, կաթնամթերք կամ էլ յուղոտ պանիր) հարուստ էլ ինչ սնունդ եք ընդունում»,-ասել է բժիշկ Զումպանոն։

Առողջ մարդիկ կարող են այդքան էլ չզգուշանալ ձվերից, բայց նրանց խորհուրդ էլ չի տրվում ձուն չարաշահել։

Բացի դրանից, Զումպանոյի խոսքով՝ կարևոր է նաև ձվի պատրաստման մեթոդը։ Յուղի մեջ տապակելը ձվից պատրաստված ճաշատեսակն էլ ավելի վնասակար է դարձնում, այնպես որ ձուն ցանկալի է եփել։ Բացի դրանից, մասնագետը հիշեցնում է, որ ձուն առանց աղի է ցանկալի ուտել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել