«Համեստ, զվարթ, փոքրիկ» մարդասպաններ․ հանցագործների եւ կասկածյալների լուսանկարների հրապարակման ամերիկյան դասերը Media.am-ը գրում է․
«Զոհերի լուսանկարները, սպանության «տեխնիկան», վարկածներն ու մեկնաբանությունները ստեղծում են մի միջավայր, որը հաճախ խեղաթյուրում է իրականությունը եւ կարող է նույնիսկ վնասել արդարադատությանը։ Հատկապես այն դեպքում, երբ այդ ամենը նպատակային է արվում»

«Այստեղ՝ բանտում, ժամանակն այնքան դանդաղ է անցնում։ Իմ ժպիտի տակ ծանր սիրտ է թաքնված։ Մարդիկ միշտ մտածել են, թե ես երջանիկ եմ, բայց իրականում այդպես չէ»։

Գրել է ցմահ դատապարտված Նանի Դոսը, ում լուսանկարներն ամերիկյան թերթերի առաջին էջերում էին 1954 թվականին։ Այս տիկինը ապահովագրական գումարներ ստանալու համար 30 տարիների ընթացքում սպանել էր 11 մարդու՝ իր 4 ամուսիններին, 2 երեխաներին, 2 քույրերին, մորը, թոռնիկին եւ սկեսրոջը։

Թերթերը տպագրում էին նրա ժպտացող լուսանկարները, դրա համար էլ հասարակությունը շատ արագ Նանիին կնքեց «Սրտերի թագուհի» եւ «ժպտերես տատիկ» անուններով՝ ակամա հրապուրվելով նրա լուսանկարներով։

Tribune_Collage
«Սարասոտա Հերալդ Թրիբյուն»

«համեստ, փոքրիկ, զվարթ»

Ամերիկյան լրատվամիջոցներում ծանր հանցագործության համար կասկածվողների լուսանկարների հրապարակումից հետո քննությանը զուգահեռ հասարակությունը սկսում է քննարկել, թե ինչպես կարող էին «Համեստ մարդը», «Փոքրիկ պճնամոլ Լիզին» կամ էլ «Զվարթ Սյուզանը» խեղդել երեխաներին, մեն-մենակ սպանել չորս տղամարդու, կրակ բացել տարրական դպրոցում եւ այլն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել