Մի քանի օր առաջ մարսողության հետ խնդիրներ ունենալու պատճառով բժիշկներին դիմած 63-ամյա բիզնեսմենի փորից հանեցին ոսկու 12 ձուլակտոր։ Իհարկե, նրանք միանգամից կանչեցին ոստիկանությանը և մաքսային ծառայությանը։
Վիրահատության ընթացքում վիրաբույժները գործարարի ստամոքսից հեռացրեցին 400 գրամ (14 ունցիա) քաշով ոսկու 12 ձուլակտոր։ Բժիշկներն անմիջապես ոստիկանություն և մաքսային ծառայություն զանգահարեցին, ովքեր հենց հիվանդանոցում առգրավեցին թանկարժեք գտածոն։
«Առաջին անգամ եմ ոսկի հանում հիվանդի ստամոքսից։ Հիշում եմ, մի անգամ միզապարկից 1 կգ քաշով քար եմ հանել։ Բայց գտնել ոսկի հիվանդի ստամոքսում մի անբացատրելի բան է... Ձուլակտորները հանեցինք 3 ժամվա ընթացքում. նա երիտասարդ չէր, և մենք պետք է զգույշ գործեինք», - պատմում էր վիրաբույժը։
Հնարավոր է՝ այս եղանակով գործարարին հաջողվել էր անցկացնել ոսկին սահմանով։ Հնդկական կառավարությունը եռապատիկ գերազանցել էր ներկրման ծավալները, որպեսզի կարգավորի թանկարժեք մետաղների պահանջարկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել