ՀՀԿ անդամ Հակոբ Ճ. Հակոբյանը սպառնում է նկարել ֆիլմ Տիգրան Մեծի մասին

«Ay takanqner, mard@ hayrenasirakan film a nkarel u duq xjjum eq? Xjjam dzer vra, ara!!» , – Mamvel Chatlunyan, անհայտ FB օգտատեր

ԵՐԵՎԱՆ – Նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Հակոբ Ճ. Հակոբյանը (ավելի հայտնի որպես Ճ. – խմբ.) պաշտոնապես սպառնացել է հաջորդ տարի նկարել ֆիլմ հայոց թագավոր Տիգրան Մեծի մասին, եթե ՀՀԿ-ն հաջորդ ընտրությունների ցուցակում իրեն չընդգրկի:

Հիշեցնենք, որ վերջերս ռեժիսոր-քաղաքական գործիչը նկարահանել էր ֆիլմ Ցեղասպանության մասին, որտեղ չորրորդ դասարանցու վարպետությամբ մանրակրկիտ նկարագրել է բոլոր հնարավոր տառապանքները` չծանրաբեռնելով կինոն որևէ իմաստով կամ ուղերձով:

Հակոբյանի գրասենյակը դաժանորեն է արձագանքում որևէ քննադատության: Հակոբյանի մամուլի խոսնակ Edulik Sanvelyan-ը հայտնել է. «Nax, voch te 4-rd ayl 7-rd dasarancu fantazia e: Shat viravorakan e, erb 7 dasaran avartac mardun hamematum en 4-rd dasarancu het: Yev heto… filmi npatakn e cuyc tal, vor shat vat baner en exel 19015-in – brnabarutyunner, tanjankner, cicikner tanjel e shat exel, dzerqov stamoqsi mej mtnel e shat exel yev ayl karevor detalner, voronc masin bolor@ lrum en: Miayn turk@ karox e qnnadatel ays film@»:

Համաձայն խոսնակի՝ ռեժիսոր-էնտուզիաստը նաև պլանավորում է նկարահանել նոր ֆիլմ, որտեղ հայերն ավելի շահեկան և հաղթող դիրքում կլինեն: Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Myus@ Tigran Meci masin klini film@! Ayntex el cuyc ktanq inchpes en HAYER@ turkeri port@ texn en drel. Kcuyc tank, inchpes e Tigran Mec@ andzamb spanel Taylat yev Enver pashanerin yev gravel turkiayi mec mas@»:

Հակոբ Հակոբյանի անվան կինոստուդիայի տնօրեն Valdemar Poghosyan-ը ակնարկում է, որ նոր կինոյում կլինեն նաև սոցիալական թեմաներ: «De hashvi arnelov vor Tigran MECN a u de Byuzandia ban irenc mshakuytov, kporcenq nayev nerkayacnel kyanq@ choytatirakan hamakargi oroq: Ayd hamakargi bolor aravelutyunnern u poqrik terutyunner@ klinen. Rusastani het barekamakan haraberutyunneri skizb@ klini Petros arajinenc het»:

Պետք չի էդքան շատ նշել, որ հանրապետական ա... հա մի պահ մի թեթև եղել ա, բայց մի հիմա աշխատում ենք դա չհիշել», - Շարմազանով

Պետք չի էդքան շատ նշել, որ հանրապետական ա… հա, մի պահ մի թեթև եղել ա, բայց հիմա աշխատում ենք դա չհիշել», – Շարմազանով

Հայաստանի ռեժիսորական համայնքն արդեն սկսել է ստորագրահավաք` խնդրելով ՀՀԿ-ին հաջորդ ընտրությունների ցուցակում ներառել Հակոբյանին, որպեսզի կանխվի ճոյտատիրական համակարգի լայն էկրանիզացումը:

«Աղաչում ենք… Ախր ո՞նց չեք տեսնում, որ այդ մարդու տեղը Ազգային ժողովն է, ոչ թե կինոստուդիան», – նշել է կինոգետ Վախթանգ Դանիելյանը:

ՀՀԿ-ն այժմ փորձում է հնարավորինս հեռավորություն պահել Հակոբ Ճ-ի արվեստից: Հանրապետական խոսնակ Շարմազանովը նշել է. «ՀՀԿ-ն ոչ մի պատասխանատվություն չի կրում Հակոբ Ճ-ի արվեստի համար: Գուցե մենք ենք անուղղակիորեն դրդել Ճո.. ըը.. Հակոբյանին դեպի կինոարվեստ, սակայն նա այլևս առաջին օղակի հանրապետական չէ և դժվար կարողանա վերադառնալ ակտիվ քաղաքականություն:  Այժմ ՀՀԿ-ն առաջ է մղում ավելի լուսավոր և առաքինի գործիչներ», – նշեց ԱԺ նախագահի տեղակալը, ում կողքով հենց այդ պահին անցան Առաքել Շ. Մովսեսյանը և Մհեր Թ. Սեդրակյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել