Կամչատկայում չորս գորշ արջուկները հետևում են, թե ինչպես է հայր արջը գետում ձուկ որսում:
Չինաստանի Շանդոնգ նահանգի Քինգդաո բնակավայրի Վայրի բնության անտառային աշխարհ-կենտրոնում լեմուրների ընտանիքը վայելում է իր ճաշը:
Չինաստանի Հունան նահանգում երկու տղամարդիկ մասնակցում են ցրտի դիմակայման մրցությանը, այդ թվում՝ սառը ջրի ցնցուղի, սառցե փոքրիկ խորանարդներ ուտելու, սառույց գրկելու և սառը քամուն դիմակայելու մրցություններին: Հաղթողը Հուո Ուան էր, ով սառցապատ ջրում դիմացավ 60 րոպե:
Պորտուգալիայում կայացող Միջազգային «Pro Combat» մրցումների 77կգ քաշայինների կարգում բրազիլացի բռնցքամարտիկ Վիտոր Նոբրեգան (աջ) մարտնչում է իռլանդացի բռնցքամարտիկ Ֆիլիպ Մուլփիթերի հետ:
Իսպանիայի Նավառա շրջանում տեղացիները, ոչխարի բուրդ հագած, մասնակցում են հինավուրց Իտուրեն կոչվող կառնավալին:
Ռուսաստանի Ալթայի շրջանի Ուռոժայնի գյուղում օդի -35 ջերմաստիճանի պայմաններում տղամարդը կեր է լցնում ջրի մեջ կարապների ու բադերի համար: Ամեն տարի մոտ 600 կարապ է ներգաղթում այստեղ:
Նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ու բնաջնջման «Auschwitz» ճամբարից ողջ մնացածները ժամանում են Օսվիսիմում նախկին ճամբարի տարածք՝ մասնակցելու ճամբարի ազատման 70-ամյակի միջոցառմանը:
Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակում թեքսասցի երիտասարդները ձնագնդեր են նետում միմյանց վրա:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետևում է գետն անցնելու զինավարժություններին:
ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով հատուկ հանձնակատար Անջելինա Ջոլին հանդիպում է Իրաքում փախստականների ժամանակավոր կացարաններում ապրող եզդիներին: Իրաքի Քուրդիստանի շրջանում Ջոլին այցելել է Սիրիայի փախստականներին ու Իրաքի տեղահանված բնակչությանը՝ իր աջակցությունը նրանց ցույց տալու համար:
Վիլնյուսում Լիտվայի կառավարական շենքի մոտ մարդիկ մոմավառություն են կազմակերպել Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում ռմբակոծության արդյունքում զոհվածների հիշատակին:
Կանադական թագավորական ոստիկանության սպաերը մասնակցում են իրենց գործընկերոջ՝ Դեյվիդ Ուինի հուղարկավորությանը: