Ամեն օր, գտնվելով ղեկի առջև, մենք պատահում ենք հազարավոր մարդկանց, ովքեր ոչ միայն հայտնի չէ, թե որտեղից են վարորդական իրավունք հայթայթել, այլև ամենայն հավանականությամբ, առաջին անգամ են ավտոմեքենա տեսնում։ Իսկ հետո լուրեր ենք լսում, որ ամեն տարի ավտովթարների թիվն աճում է։  

Բանը նրանում է, որ երկար կարելի է սովորել ճանապարհային երթևեկության տեսական կանոնները, բայց գործնականում խիստ կաղալ դրանց կիրառության հարցում։ Ձեզ ենք ներկայացնում 18 չգրված օրենքներ, որը Ձեզ չեն սովորեցնի ոչ մի ձեռնարկով, քանզի դրանք, որպես կանոն, յուրացվում են սեփական դառը փորձով, բայց դրանք պահպանելը կարող է փրկել Ձեր կյանքը ճանապարհի վրա։

1. Երբ մայրուղու վրա տեսնում եք ձախ շրջադարձ, ապա մի շտապեք միանգամից ձախ թեքվել, որովհետև մի հատ հարված հետևից, ու Դուք կհայտնվեք բեռնատարի հետևում։

2. Եթե աջից տեսնում ես փոս, չհամարձակվես կտրուկ թեքել ղեկը հակառակ կողմ։

3. Ուշադիր եղիր երկար ոլորանները ներքին ռադիուսով անցնելիս։ Եթե հանդիպակաց կողմից եկող մեքենան կորցնի կառավարումն արտաքին ռադիուսում, ապա այն 90 տոկոս հավանականությամբ ոչ թե ճամփեզրին կհայտնվի, այլ հենց Ձեր առջև։

4. Արագություն զարգացրու, երբ փոխում ես գիծդ։

5. Մի վարեք «նեյտրալ» փոխանցման վրա, քանզի դրա ժամանակ չեք կարող արագություն զարգացնել, իսկ արգելակը միշտ չի գտնվում։

6. Ոչ մի դեպքում մի արգելակիր շրջադարձի ժամանակ. նման դեպքերում միայն կառավարելի արագացում։

7. Միշտ ունեցի «Պլան Բ»։ Օրինակ՝ դու կասկածում ես վազանց անելիս, դուրս արի հադիպակաց երթևեկության գիծ ու վազանց մի կատարիր այնքան ժամանակ, մինչև վստահ չլինես, որ կարելի է։ Իսկ եթե վստահ չես՝ վերադարձիր երթևեկության քո գիծ։

8. Միշտ հավասարեցրու արագությունդ հանդիպակաց երթևեկության գծում։

9. Եթե հասկանում ես, որ դիմացիցդ եկող մեքենան չի հասցնելու վազանց անել, ապա միացրու աջ թարթիչդ ու վաղօրոք սեղմվիր ճամփեզրին։ Մի շտապիր միացնել լույսերդ ու լարվել։ Գուցե մարդը պարզապես նոր է ղեկը հայտնաբերել։

10. Եթե սկսում ես կորցնել մեքենայի կառավարումը, ապա գործիր վստահ ու առանց իրար խառնվելու, որովհետև այս պրոցեսը չի սիրում ոչ մի ջղաձգային ու կտրուկ շարժում։

11. Ազատ ժամանակ վատ չի լինի գտնել բավականաչափ մեծ ու հարթ հարթակ, որտեղ կարելի կլինի փորձարկել մեքենադ՝ էքստրեմալ արգելակման ու արագացման կոնտեքստում։

12. Պետք չէ 100 տոկոսով վստահել երթևեկության ստաբիլացման համակարգին անձրևի ժամանակ։ Չէ՞ որ ցանկացած էլեկտրոնիկա թերություններ կարող է ունենալ։

13. Եթե քո մեքենայում հակատեղասարքային համակարգը մեկ կոճակով չէ կապված երթևեկության ստաբիլիզացիայի համակարգի հետ, ապա միացրու այն, հատկապես, երբ ուզում ես խաչմերուկն արագ անցնել՝ կտրուկ մեկնարկելով։

14. Եթե դու առանց խնդրի թռչում ես ձախ շարք ու առջևում տեսնում ես խցանում, ապա պատրաստ եղիր, որ յուրաքանչյուր մեքենայի առջևում քեզ հետիոտն է սպասում, ով անպայմանորեն կփորձի անցնել փողոցը, քանի դեռ «էս մեքենաները կանգնել են»։

15. Դու սլանում ես ձախ գծով, իսկ աջից բոլորը կամ կանգնել են, կամ էլ դանդաղ են առաջանում։ Ուշադի՛ր, նրանք պարզապես հետիոտներին են ճանապարհ տալիս, և ամենևին պետք չէ, որ քո դիմապակին լինի վերջին բանը, որը նա կտեսնի իր կյանքում։

16. Եթե մայթեզրին մարդ ես տեսնում երեխաների հետ, կամ որ ավելի ահավոր է՝ ուղղակի երեխաների, ապա դու այլ տարբերակ չունես, բացի արգելակելուց։ 

17. Պետք չէ մոռանալ նաև այնպիսի տհաճ ճանապարհային անակնկալների մասին, ինչպիսիք կենդանիներն են ու այլ անսպասելի խոչընդոտներ, որոնք կարող են անսպասելիորեն հայտնվել Ձեր առջև։ Իսկ եթե դրանք, այնուամենայնիվ, հայտնվել են վերջին պահին, ապա ավելի լավ է նրանց կյանքը փրկելիս դա չանել սեփական կյանքի գնով։

18. Միշտ հիշիր հետևյալ ոսկի կանոնը. ավելի լավ է դանդաղ գնալ, բայց վստահ լինել, քան սլանալ՝ հույս ունենալով, որ ջարդուխուրդ չես լինի։ Ամեն անգամ խելացիորեն մոտեցիր դրան, իզուր չեն ասում. «Тише едешь - дальше будешь»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել