Tert.am-ը գրում է․

ՌԴ ԶՈՒ Կենտրոնական ռազմական շրջանի (ԿՌՇ) հրամանատարությունը բարձրացրել է արտերկրում տեղակայված միավորումներում և զորամասերում ծառայության անցնող թեկնածուների հանդեպ պահանջները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Նրանց համար խստացվել է կրթական ցենզը, այժմ արտերկրում կկարողանան ծառայել այն թեկնածուները, ովքեր ունեն միջնակարգից ոչ պակաս կրթություն, առավելություններ կստանան բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական վկայականներով թեկնածուները»,- ՏԱՍՍ գործակալությանն ասել է ԿՌՇ զորքի հրամանատարի օգնական Յարոսլավ Ռոշչուպկինը։

Նրա խոսքով՝ բարձրացել են զինծառայողների առողջության հանդեպ պահանջները, մեծ ուշադրություն կհատկացվի հոգեբանական թեստերի արդյունքներին։

Արտերկրում զինծառայության անցնող զինվորականների ընտրության կարգի հանդեպ պայմանների խստացումն է՛լ ավելի է արդիական դարձել Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից հետո։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել