Այն, թե ինչպես ես արթնանում առավոտյան, չափազանց կարևոր է: Դա օրվա կառուցման հիմքն է, և եթե ամեն օր արթնանալով՝ ինքդ քեզ ուղղես այս 6 հարցերը, ապա կարելի է երաշխավորել, որ օրդ կանցնի ավելի ուրախ ու բավարարվածության զգացումով լի:


 1  Ո՞րն է այն ամենակարևոր բանը, որ կարող եմ անել այսօր անձնական բարօրությանս համար: Եթե ինքդ քո մասին հոգ չտանս, չես կարող հոգ տանել մյուսների մասին, այդ է պատճառը, որ ինքդ քո մասին հոգ տանելը լավագույն եսասիրական քայլն է, որ կարող ես անել:
Ամեն նոր օրը կյանքդ փոխելու հնարավորություն է: Աշխատիր՝ կյանքդ ուզածիդ պես դարձնելու համար: Արա այն, ինչին հավատում ես, երազանքներդ մեծ պահիր ու անհանգստություններդ՝ փոքր: Հասկացիր, թե ինչպես կարող ես լավագույն ձևով ծառայել ինքդ քեզ: 
Հիշի՛ր, դու երբեք չպետք է ավելին վերցնես, քան կարող ես տանել ու ամեն անգամ մեկ փոքր քայլ արա դեպի երազանքդ:

 2  Ինչպե՞ս կարող եմ ցույց տալ սերս նրանց հանդեպ, ում սիրում եմՊետք չէ կատարյալ լինել կատարյալ ընկեր կամ զուգընկեր լինելու համար, սակայն հարաբերությունների հանդեպ ունեցած նվիրվածությունը թանկագին պարտականություն է: Հարաբերությունները հարատևում են միայն այն ժամանակ, երբ երկու անձինք ընտրություն են կատարում այն պահպանելու համար, կռվում դրա համար ու աշխատանք տանում: Սիրո այս դրսևորումները պետք է պարզապես անկեղծ լինեն: Իրական ու անկեղծ սերը քայլերով է տեսանելի, ոչ թե բառերով:

Բացի այդ, հիշիր, որ ոչ թե այն է կարևոր, թե ինչ ես անում սիրելի մարդու համար, այլ թե որքան սեր ես ներդնում արածիդ մեջ: Սովորիր հասկանալ, թե ինչն է նրանց համար առավել կարևոր ու սովորություն դարձրու դա:

 3  Ինչպե՞ս կարող եմ այսօր ոգևորել ինձ և մյուսներին: «Մարդիկ հաճախ ասում են, թե մոտիվացիան երկար չի տևում. այո, ցնցուղ ընդունելը նույնպես, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ընդունել այն ամեն օր»: Զիգ Զիգլար
Մեծ բաներ հաղթահարելու համար դու պետք է ոչ միայն քայլ անես, այլև երազես, ոչ միայն պլանավորես, այլև հավատաս: Երազող եղիր, հավատացող, քաջ ու ոգևորված մտածող: Գլուխդ ամպերի մեջ պահիր, իսկ ոտքերդ ամուր՝ գետնին: Թույլ տուր, որ կրքի ու հնարավորության ոգին կրակ վառի ներսումդ ու ստիպի քեզ ինչ-որ արժեքավոր մի բան անել այսօր ու խանդավառությամբ վարակել շրջապատիդ: 

 4  Ի՞նչ կարող եմ անել շրջապատի մարդկանց կյանքում դրական փոփոխություն մտցնելու համարԱնկեղծորեն լավ մարդ լինելը, մյուսներին օգնելն ու աշխարհն ավելի լավ տեղ դարձնելն է իրական հարուստ կյանքը: Սրտի խորքում իմանալով, որ ինչ-որ մեկի համար նշանակություն ունես, որ եթե չլինեիր, ամեն բան այնպես լավ չէր լինի, ինչպես կա, անգին զգացողություն է: Բազմաթիվ փոքրիկ, պարզ քայլեր կան, որ կարող ես անել՝ խորապես ազդելով ընտանիքիդ, շրջապատիդ ու աշխարհի վրա:

 5  Ինչպե՞ս ես այսօր կպատվեմ իմ սեփական ճշմարտությանը: Դու քո սեփական ճանապարհն ունես: Քեզ համար այս ապրելակերպն է կատարյալ ճշմարտությունը: Գնահատիր ու պատվիր այն:
Կյանքում խաղաղության ամենաազդեցիկ աղբյուրը սեփական եսի հետ հարմարավտության մեջ ապրելն է, սեփական իրականությունը դերի դիմաց չծախելը, ինքնուրույն մտածելու ազատությունը պահպանելն ու դիմակ չկրելը: 
Կյանքիդ մեջ խաղաղություն չես գտնի, եթե խաղաղ չլինես ինքդ քո ներսում: Միշտ չէ, որ հեշտ կլինի, սակայն ոչ մի գին էլ թանկ չէ ներքին ոգին պահպանելու առավելության դիմաց:

 6  Ի՞նչ է ասում կանխազգացումս իմ ներկա ճանապարհի մասինԱյն քեզ ասում է հոսանքին հակառա՞կ քայլել, ինչ-որ ուրիշ մի բա՞ն անել: Նորմալ է մյուսների խորհուրդներին լսելը, սակայն մի մոռացիր լսել նաև քո ինտուիցիային: Եթե այն քեզ դուրս է հանում մաքուր արահետից, դուրս արի ու գնա քո արահետով ու ինքդ բացիր այն: 
Դու չպետք է ներողություն խնդրես այն բանի համար, թե ինչ ես զգում կամ չես զգում: Անկախ նրանից, թե ինչ խորհուրդներ կտան քեզ, կարևոր է, որ դու ինքդ զգաս, մտածես ու սեփական ճշմարտությանը հավատարիմ որոշումներ կայացնես: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել