Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչպես է ժամանակին համեստ կյանքով ապրող Բարաք Օբաման միլիարդատեր դարձել։ Այս հոդվածում Դուք կգտնեք Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները, իսկ եթե հանկարծ չգտնեք, բարձրաձայնեք դրանք մեկնաբանությունների բաժնում։

Obamas young coupleԻլինոյսի սենատոր աշխատելու տարիներին Օբաման եկամտի 3 աղբյուր ուներ. 1. 80,287 դոլար աշախատավարձ Իլինոյսի սենատից, 2. 32,144  դոլար աշխատավարձ  Չիկագոյի Իրավաբանական դպրոցի համալսարանից, որտեղ նա դասախոս էր աշխատում, 3. կնոջ՝ Միշելի աշխատավարձը։ Բարաք Օբաման 1995 թ.-ին գրել էր «Հորս երազանքները» գիրքը։ 2004 թ-ին Օբաման այդ գրքի վաճառքից և իր իրավաբանական գործունեությունից ստացված գումարը ներդնում էր տարբեր հիմնադրամներում, օրինակ՝ Իլինոյսի սենատի թոշակների հիմնադրամում, «Vanguard» հիմնադրամում և այլն։  

2004 թ.-ին Օբաման մի քանի գործարք կնքեց «Random House» հրատարակչության հետ։ Նա հեղինակեց երկու վավերագրական և մեկ մանկական գիրք։ Վավերագրական գրքերից մեկը՝ «Հույսի համարձակությունը», դեմոկրատների համաժողովի ընթացքում հնչած իր ելույթի ավելի ընդգրկուն ներկայացումն էր։ Այս գրքի համար Օբաման 1.9 միլին դոլար կանխավճար ստացավ «Random House»-ից՝ գումարած գրքի վաճառքից եկող տոկոսները։ Այս հրատարակչատունը նաև վերահրատարակեց 1995 թ.-ին Օբամայի գրած «Հորս երազանքները» գիրքը, որը ևս մեծ եկամուտ բերեց հեղինակին։ «Քո մասին եմ երգում. նամակ դստրերիս» մանկական գրքի հասույթը հիմնականում ուղղվում էր բարեգործության։

Here are the terms of the book deals that made Obama phenomenally rich

Նա գումար ներդրեց «JPMorgan Chase» ֆինանսական կոնգլոմերատում, «Northern Trust» և «Dystel & Goderich» ընկերություններում։ Ձեռքի տակ եղած գումարը խելամտորեն տնօրինելու կարողության և իր բանկային հաշիվներին եկած տոկոսների շնորհիվ Օբաման արդեն միլիոնատեր էր։  

2006 թ.-ին նա 147,490 դոլար ստացավ «Հորս երազանքները» գրքի համար և ևս 425,000 դոլար «Հույսի համարձակությունը» գրքի համար։ 2007-ին, երբ Օբաման մեծ համբավ էր վայելում իբրև նախագահի թեկնածու, նրա գրքերի վաճառքը շեշտակի աճեց։ Նա 815,971 դոլար ստացավ «Հորս երազանքները» և 3.28 միլիոն դոլար «Հույսի համարձակությունը» գրքերի համար։ Օբաման «Bright Directions»  պորտֆոլիոներ գնեց  իր աղջիկների համար, որպեսզի հետագայում «Bright Directions»-ը հոգար նրանց կրթության ծախսերը։ Այս գնումը 50,000-100,000 դոլար նստեց Օբամայի վրա, սակայն 2010-ին պորտֆոլիոների գինն աճել էր ու կազմում էր 100,000-200,000 դոլար։ Նախագահական ընտրարշավի տարում նա գնեց Ֆինանսների նախարարության՝ միլիոնավոր դոլարների արժեթղթերը։ Նախագահ ընտրվելուց հետո Օբամային էին պատկանում Ֆինանսների նախարարության՝ 1.1-5.1 միլոն դոլարի արժեթղթերը։ Նրա մյուս ունեցվածքների արժեքը 411,000 և 915,000 դոլարի միջև էր։

From 2006 to 2007, he used the royalties from his books to buy a ton of Treasury notes

2009 թ.-ին Օբաման Նոբելյան մրցանակի արժանացավ և մրցանակաբաշխության կոմիտեին կարգադրեց գումարն ուղղել մի շարք բարեգործական ընկերությունների։ 250,000 դոլար հատկացվեց «Fisher House»-ին վետերանների ու զինվորականների ընտանիքների բժշկական ծախսերը հոգալու նպատակով, 100,000 դոլար՝ «Africare» կազմակերպությանը, որը զբաղվում է Աֆրիկայում տարածված հիվանդությունների բուժմամբ։ Մի շարք այլ կազմակերպություններ ևս Օբամայի կողմից ֆինանսական օժանդակություն ստացան բարեգործական նպատակների իրականցման համար։ ԱՄՆ նախագահի աշխատավարձը կազմում է տարեկան 400,000 դոլար։ Ինքներդ հաշվեք, թե քանի միլիոն է նա ստացել մինչ օրս։ Սենատոր աշխատելու տարիներին Օբաման տարեկան 174,000 դոլար էր վաստակում։ Քանի որ նա 4 տարի աշխատել է սենատորի պաշտոնում, նվազագույնը 696,000 դոլար է վաստակել Սենատից։ Սրան գումարեք այն 2.3 միլիոն դոլարը, որ Օբաման վաստակել է Պետական իշխանության գերագույն ֆեդերալ մարմիններում աշխատելիս, ու կստացվի բավականին պատկառելի գումար։ Դեռևս 2010 թ.-ին Օբամայի կարողությունը տատանվում էր 2.8 միլիոնի և 11.8 միլիոնի միջև։ Ուրեմն պատկերացրեք, թե որքան հարուստ է նա այժմ։  

Ձեզ կարող է դուր գալ նաև Օբամայի և այլ առաջնորդների մասնագիտությունների մասին հոդվածը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել