Tert.am-ը գրում է․

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք  կադրային փոփոխություններ, տեղեկացնում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունը:

Ծառայության Լոռու մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Բաղդագյուլյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, իսկ Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վահե Մովսիսյանը՝ Լոռու մարզային բաժնի պետ:

Արագածոտնի մարզային  բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Հրանտ Աբազյանը նշանակվել է նույն բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Սյունիքի մարզային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Սուրիկ Ծատրյանը՝ նույն բաժնի պետի տեղակալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել