Օրերս ՓՄՁ ներկայացուցիչները կրկին հավաքվել էին կառավարության շենքի դիմաց` իրենց համար թիվ մեկ խնդիր դարձած` շրջհարկի մասին նոր օրենքի վերաբերյալ դժգոհությունը հայտնելու:

Աշխարհաքաղաքական ներկայիս անկանխատեսելի ու լարված իրավիճակում պետք է անել հնարավորինս շատ` ժողովրդի համար ավելորդ սոցիալական խնդիրներ չստեղծելու համար: Առանց այն էլ վերջին շրջանում մարդիկ միայն բացասական կանխատեսումներ են լսում ու ոչ մի դեպքում չի կարելի լրացուցիչ անհանգստությունների ու բացասական մթնոլորտի առիթներ ստեղծել:

Կարծում եմ` օրենքի հեղինակ ՀՀ ֆինանսների նախարարությունը պետք է հանդիպում կազմակերպի բողոքի դուրս ելած մարդկանց հետ և մանրամասն քննարկի բոլոր սուր կետերը: Այլ տարբերակ, կարծես թե, այս պահին տեսանելի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել