Tert.am-ը գրում է․

Ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրում Արցախի մասին պատմող նոր՝ «Վերջին բնակիչը» ֆիլմի համար:  «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին տեղեկացրել է ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

«Սկսում ենք «Վերջին բնակիչը» ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, և արդյունքում ամռանը նկարահանումներ կանցկացնենք: Ֆիլմի կոմպոզիտորը կլինի Սերժ Թանկյանը: Նա արդեն սկսել է աշխատել ֆիլմի երաժշտության վրա»,- նշել է Ջիվան Ավետիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել