Tigran Kocharyan

էս ֆեյսբուքի անջատվելու էֆֆեկտը նման էր մութ ու ցուրտ տարիներին մեկ ժամով հոսանք տալուն:

Ինչ հնարավոր էր հասցնել մեկ ժամում, հասցրեցի անել:)

Մաթոս Աբգարյան

Հիմա քաղաքականացնեմ ֆեյսբուքի անհասանելի լինելը.
Որ մի ոչ բարի օր վլաստը որոշի արգելել ֆեյսբուքը Հայաստանում, խեղճ ազգս որտե՞ղ, ո՞նց ու ինչպե՞ս է մղկտալու, հայհոյելու, փիառվելու, տո վապշե ո՞նց ա շարունակելու ապրել, դրա համար, ժողովուրդ ջան, ընկերությունն աշխատեք դուրս բերել վիրտուալի տարածքից դեպի իրական կյանք, համարներով փոխանակվեք, որ հանկարծ նման բան պատահի, հավաքվենք Ազատության հրապարակում, ռեալ ստատուս գրենք ու տակը ակտիվ քոմմենթվենք:Ճ

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Facebook-ը չկար, կայքում օնլայն 30-40 հոգի էին։ Հիմա նորից` 150-170։ Տխուր վիճակագրություն է։ Վստահ եմ, հայկական կայքերի բացարձակ մեծամասնությունը նման ցուցանիշներ ունի` այցերի բացարձակ մեծամասնությունը Facebook-ից է։

Gagik Mamulyan

Գագիկ Մամուլյան, 26 տարեկան, Երևան.
Առաջին անգամն է, որ Ֆեյսբուքի անջատվելուց ես պանիկայի չմատնվեցի համարյա, այսինքն՝ ես բուժվել եմ ֆեյսբուքացավից, ծափահարենք...

Ankakh Hayastan

ErexeQQQQ Fb-i dzer saytn el Chi bacum? 
Բարի լույս, ազգ իմ

Armen Hakobyan

Լավ ա, էս ՖԲ-ն քիչըմ անջատվեց, ահագին դիտարկումների առիթ եղավ: Ներառյալ սույնը 

Ani Baghdasaryan

Առավոտվա Facebook-ի ժամանակավոր խափանման հետ կապված հիշեցի՝

Отключили Facebook на десять минут: узнала, что сейчас зима, изучила комнаты в доме, познакомилась с родителями, узнала, что есть брат...

Samvel Martirosyan

Ավելին ասեմ։ Ոչ միայն Ֆեյսբուքը չէր աշխատում։ Այլ նաև Instagram-ը։ Ինչի պատճառով Ռամզան Կադիրովը հետաձգեց Չեչնիայի կառավարության նիստը:

Իզաբելլա Աբգարյան

Tigran Kocharyan

Կյանքն առանց ֆեյսբուքի, ոնց որ կոֆեն առանց սիգարետի, կամ ոնց որ մարդուն խփես առանց քրֆելու :)))

Աստղիկ Հովհաննիսյան

Ankakh Hayastan

Մեր օրերում ՖԲ-ի բացակայությունն էնքան անհարմար էր, ոնց որ 
մարշրուտկում պարզես, որ մոտդ կոպկ չկա, ու մի հատ 20 հազարանոց ունես: 
Բայց ինչ կայֆ էր արա՜՜

Միքայել Յալանուզյան

Ժողովուրդ ջան, ո՞նց էր առանց ֆեյսբուք: Ապրել լինում ա, չէ՞ 

‪#‎facebookdown‬

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել