Tert.am-ը գրում է․

Մեր ժողովրդի  ու պետականության նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է, որը կազմավորվեց ու կայացավ երկրի և ժողովրդի համար չափազանց դժվար ժամանակահատվածում, Երկրապահ կամավորական ջոկատների հենքի վրա` կազմավորմանն ու կայացմանը զուգահեռ պատերազմելով   ու ամրանալով երկրապահ հայորդիների արյամբ ու անձնազոհությամբ:

Այս մասին ասվում է Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ուղերձում։

«Երկրապահ կամավորականության մարտնչող ոգուց և հայ ժողովրդի անկախության ձգտումից ծնված մեր բանակը մշտապես յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի: Մենք պարտավոր ենք մեր բանակին վերաբերվել այնպես, ինչպես մեր հարազատ զավակին` նրա ամեն մի օրը, քայլը պահելով մեր ուշադրության կենտրոնում: «Չսիրված երեխան լավ մարդ չի դառնում»,- խոսելով  բանակի  մասին` ասում էր  բանակի հիմնադիր, ԵԿՄ հավերժ նախագահ սպարապետ Վազգեն Սարգսյանը:

Յուրաքանչյուր ազգի հարատևման   կարևորագույն պայմանն    ու  հպարտության  օջախը բանակն է: Բանակում ծառայելը մեծ պարտք է, իսկ հայոց հաղթանակած բանակում, որը Հայաստանի Հանրապետության  առաջին և հիմնադիր կառույցն է, ծառայելը` պատասխանատվություն  է ու պատիվ:

Ահա այս վեհ նպատակի իրականացմանն են ուղղված   ՀՀ Պաշտպանության, Կրթության և գիտության, Արտակարգ իրավիճակների  և մյուս  նախարարությունների  ու Երկրապահ կամավորականների միության համագործակցության բոլոր ծրագրերը, ստորագրված փոխըմբռնման հուշագրերը, որոնցով սկսվում են նոր սերնդի, պատանի երկրապահների ռազմահայրենասիրական դաստիարակության առաջին քայլերը:
Մենք միշտ էլ ականատեսն ենք եղել հայոց զինվորի նվիրվածությանն ու անձնազոհությանը, ինչն այսօր նոր սերնդի մեջ սերմանվում է մեր ընդհանուր գործունեության արդյունքում:

Բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 23-րդ տարեդարձի առիթով Եռասերունդ երկրապահի անունից շնորհավորում եմ ամբողջ հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայությանը, բանակի կազմավորման տարիներին զոհված մեր հայորդիների ընտանիքներին, հերոսներ ծնած մեր հերոս մայրերին, հատկապես մեր մեծ մորը` Գրետա մայրիկին, Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին, սպաներին ու զինվորներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել