Ալեքսիս Ցիպրասը չէր էլ մտածում քաղաքականության մասին, նվիրել էր իրեն սպորտին, բայց մի օր ծնկի վնասվածք ստացավ ու այլևս չէր պարապում: Հենց այդ ժամանակ Աթենքի ավագ դպրոցում նա ծանոթացավ Բետտիի հետ ու սիրահարվեց: Բետտին հրավիրեց նրան Հունաստանի երիտասարդ կոմունիստների՝ իրենց կոմսոմոլի հավաքին: Ալեքսիսը սկսեց Բետտիի հետ միասին հաճախել այդ միջոցառումներին, համակվեց ձախակողմյան գաղափարներով, հետո մասնակցեց ուսանողների բողոքի ակցիաներին, հայտնի դարձավ, գլխավորեց ձախակողմյան շարժումը և վերջապես այսօր դարձավ Հունաստանի վարչապետ... Ապրում են Աթենքի կիսաբանվորական թաղամասերից մեկի յոթհարկանի շենքում: Հարևանները պատմում են, որ մինչև հիմա Ալեքսիսն է զիբիլը թափում: Հիմա երևի ավելի կարևոր գործ կունենա: Ու շատ հնարավոր է՝ ամեն անգամ աղբը դուրս տանելիս Բետտին մտածի՝ «Ինչու՞ սրան վարչապետ դարձրեցի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել