Tert.am-ը գրում է․

Իսպանացի լրագրող Ռամոն Ռինկոն Բասելգան անդրադարձել է   Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` վերլուծելով աշխարհում տիրող իրավիճակն ու մոտեցումները:

«Այս տարի նշվում է թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցը: Միլիոնուկես հայ, ովքեր ապրում էին Թուրքիայի արևելքում, սպանվեցին անապատով երկար  երթի ժամանակ:
Հայերը քրիստոնյաներ են, ովքեր Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են, և Հայաստանն է եղել առաջին պետությունը, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն 301 թվականին:  

Շատ հետաքրքիր է, որ ներկայիս Թուրքիան` իսլամիստ Էրդողանի ղեկավարությամբ, ով ձգտում է իր երկրում տարածել շարիաթի օրենքը, մտադիր է անդամակցել Եվրամիությանը:  Եթե կա մի բան, որը կապում է ԵՄ-ի բոլոր անդամ երկրներին, դա քրիստոնեական կրոնն է: Այն նույն կրոնը և այն նույն Եվրոպան, որը դարեր շարունակ դիմակայել է Օսմանյան  կայսրության ագրեսիային՝ ինչպես ցամաքում, այնպես էլ՝ ծովում: Ցամաքում թուրքերը պարտություն են  կրել Վիեննայի մատույցներում, ծովում` Լեպանտոյի ճակատամարտում:

Հայոց ցեղասպանությունն առաջինն էր 20-րդ դարի սարսափելի կոտորածներից: Եթե առաջինը հայերն էին, ապա նրանց հաջորդեցին ռուսները, հրեաները...

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել