Այսօր ընկերներիցս մեկը ֆեյսբուքում գրել էր, որ Վարդան Պետրոսյանի գործով դատավորը 2008-ի քաղաքական հետապնդումների ժամանակ եղել է իրենց տանը խուզարկություն իրականացնող քննիչը, և բացի նրանից, որ քրեական հետապնդումն ու խուզարկությունն ինքնին ապօրինի էր ու քաղաքական պատվեր, այդ քննիչն էլ իր հերթին խախտում էր բոլոր հնարավոր իրավական նորմերն ու ընթացակարգերը: Այդ ժամանակ Վարդանն իշխանական հեռուստաեթերներից կեղծ բարոյախրատական ճառեր էր ունենում «չարության» և «ատելության» մասին` մարդկանց հանդեպ քաղաքական հետապնդումները դատապարտելու և ապօրինաբար դատվածների ազատության համար պայքարելու փոխարեն:
Հիմա հետապնդման ենթարկվելու հերթը հասել է Վարդանին. սա չեմ ասում նրան երեսով տալու համար, ուղղակի եթե այն ժամանակ Վարդանը պայքարեր հալածանքների ենթարկված քաղաքացիների պաշտպանության համար` դատարկ ճառերի փոխարեն, գուցե այսօր ինքը փրկված լիներ հետապնդման ենթարկվելուց, ինչպես այսօր ֆեյսբուքներում ու եթերներում դատարկաբանողներն ու իբր խելացի կամ իբր օրիգինալ մտքեր շաղ տվողները եթե սկսեն արձագանքել այսօրվա դեպքերին, վաղը դա չի լինի իրենց հանդեպ, չէ՞ որ եթե դա կարող է լինել իշխանությանը մոտ կանգնած հայտնի դերասանի հետ, ինչու՞ չի կարող լինել ձեզ հետ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել