Նախագահի այսօրվա ելույթը շատ խիստ էր և տեղին՝ օրըստօրե լկտիացող և անկառավարելի դարձող Բաքվի բռնապետական վարչակարգին այս արևի տակ սեփական տեղը ցույց տալու համատեքստում:

Փաստորեն առաջին անգամ նման բարձր մակարդակով հայկական կողմից հնչեց հակառակորդին նաև ձևով ասիմետրիկ, անակնկալ, անողոք և կանխարգելիչ հարվածներ, ինչպես նաև անդառնալի վնասներ հասցնելու մասին միտքը:

Հաշվի առնելով սովորաբար այսպիսի հարցերի շուրջ նախագահի քչախոսությունը՝ նման բարձրաձայնումը լուրջ զգուշացում էր առ այն, որ Սևանում ոտքերը լվանալու կամ Շուշիում թեյ խմելու փոխարեն, առավելագույնը, ինչին կարող են հավականել Բաքվի պոռոտախոսները լկտի պահվածը շարունակելու դեպքում, Կասպիցում մեջքից ներքև ընկած հատվածի լվացումն է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել