Tert.am-ը գրում է․

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը թվային տեխնոլոգիաների միջոցով արվող հանցագործությունների, մանկական պոռնոգրաֆիայի և Հայոց ցեղասպանության մասին  զրուցել է France 24-ի եթերում:

Էգոյանը խոսել է իր վերջին ֆիլմերից` առևանգված երեխայի ու նրա ընտանիքի ապրումները ներկայացնող «Գերիների» մասին, ասել, որ իր կարծիքով՝ դա ավելի շատ ոչ թե թրիլեր է, այլ սասփենս ժանրի:

Հարցազրույցը վարող կինոգետ Լիսա Նեսելսոնը  նկատել է, որ իր վերջին երկու ֆիլմով` «Գերիներով» և անհետացած երեք երեխաների մասին պատմող «Սատանայի հանգույցով», Էգոյանը կարծես թե բարկացրել է իր գործընկերներին, քանի որ վերջինիս կտրվածքով, որը իրական պատմության վրա է հիմնված, ոչ մի նորություն չի ասում` այդ թեմայով  արդեն առկա վավերագրական ֆիլմերից առավել:

Արդյո՞ք իրականությունն ավելի անհավանական է, քան հորինվածքը. հարցադրում է անում կինոգետը:

Էգոյանն ի պատասխան ասում է, որ իր «Սատանայի հանգույցը» նկարահանված է այն մարդկանց համար, ովքեր նույն թեմայով վավերագրական ֆիլմերը չեն տեսել: Ի տարբերություն վավերագրականների, ըստ Էգոյանի, իր մեկնությունը ցույց է տալիս  արտասովոր, անբնական հանցագործություն, փորձում հասկանալ` ինչպես քեզ պահես, երբ առնչվում ես նման անթաքույց չարիքի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել