miting v pugachyoveՄինվոդիում նախօրեի գիշերը հայ երիտասարդների կողմից 29-ամյա ռուս պայմանագրային զինծառայողի սպանությունից հետո Ստավրոպոլի երկրամասի կազակական միությունն այսօր Մինվոդիում համազգային հավաք է հրավիրել. «Պահանջում ենք Ռուսաստանի տարածքից դուրս բերել հայկական կազմակերպված հանցավորությունը: Կորչի հայկական նեոգաղութատիրությունը: Ռուսները դեմ են ազգամիջյան ատելությանը, բայց մենք նաև դեմ ենք մեր և մեր երեխաների դեմ բեսպրեդելին: Հայաստան, հե՛տ վերցրու քո որդիներին, հատկապես քրեական հանցագործներին և մարդասպաններին»

Կից նյութը՝ այստեղ

Եվ սա ընդամենը կարաոկե-բարում սկսված և փողոցում շարունակված ծեծկռտուքից հետո մեկ անձի սպանության առումով է: Իսկ ինչպե՞ս կպահեր իրեն կազակությունը, որ ռուս ազգայնականության դրսևորումն է, եթե տեղի ունենար անմեղ ընտանիքի սպանդ: Եթե սա չեն հասկանում նրանք, ովքեր մեղադրում են ինձ ու ինձ նմաններին հակառուսականության մեջ, ապա ժամանակն է, որ մենք ազգովի մեր վզին կապենք ստրկամտության օղակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել