«Շենգավիթ» բժշկական կենտրոնում օրերս եռյակ և երկվորյակ ծնունդներ գրանցվեցին:
Խնդիրների պատճառով մայրերն ինքնուրույն հղիանալ չէին կարող և 11 և 6 տարվա անպտղությունից հետո «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության» կենտրոնում, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի անմիջական օգնությամբ, առաջին իսկ փորձից կատարվեց արտամարմնային բեղմնավորում, որի շնորհիվ այս պահին 31 և 42-ամյա մայրերը վայելում են մայրության բերկրանքն իրենց առողջ բալիկների հետ միասին:
Մայրիկների առողջական վիճակը լավ է: Հղիության ողջ ընթացքի վարումը և ծննդալուծումն իրականացրել են «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգներ Անի Սիրունյանը, ով հանդիսանում է եռյակի բժշկուհին և Շուշանիկ Բախշյանը, ով երկվորյակի բժշկուհին է: 
Նրանց խոսքերով՝ իրենց համար ամենամեծ գնահատականը բալիկներին առողջ և մայրերին այդչափ երջանիկ տեսնելն է:
Երեխաներն այս պահին գտնվում են ադապտացիոն շրջանում մանկաբույժների հսկողության ներքո:
Եռյակի կամ երկվորյակի ծննդով այսօր իրապես չես կարող զարմացնել, բայց գեղեցիկ ու հրաշալի է, երբ կա նոր կյանքի ծնունդ այդքան սպասումից հետո: Իսկ մեր փորձառու և հոգատար մասնագետները պատրաստ ենք օգնել բոլոր զույգերին, ովքեր ունեն խնդիրներ: 
Պարզապես պետք է հիշել, որ անպտղությունը դեռ դատավճիռ չէ:
Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքներին, ու թող որ բոլոր ընտանիքներում լսվի մանկան առողջ ճիչը:





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել