10409230_1040689425957253_2083085932177871846_nYerevannews.am-ը գրում է․

Հունվարի 25-ին Կանադայի Տորոնտո քաղաքում «Մեկ ազատ աշխարհ» հասարակական կազմակերպության օժանդակությամբ և Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը, որպես գլխավոր բանախոսներ, մասնակցում էին Կանադայի աշխատանքի, սոցիալական զարգացման և բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննին և Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը:

Դեսպան Եգանյանն իր ելույթում խոսեց Հայոց ցեղասպանության հետևանքների մասին` ընդգծելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը ինչպես աշխարհասփյուռ հայության, այնպես էլ միջազգային հանրության համար: Հայաստանի դեսպանն անդրադարձավ նաև Հայաստանում, Կանադայում և այլուր 2015թ. ակնկալվող ոգեկոչման միջոցառումներին:

Միջոցառմանը ներկա էին շուրջ 1000 մասնակիցներ, որոնց թվում էին Տորոնտոյի կաթոլիկ, բողոքական եկեղեցիների առաջնորդներ, Տորոնտոյի րաբբին, ներկայացուցիչներ քրդական, եզդիական, իսմայիլիների համայնքներից, ինչպես նաև կանադահայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցեց նաև Ստամբուլից ժամանած թուրք հոգևորական, պատվելի Հաքան Թաշթանը, ով թուրք ժողովրդի անունից ներողություն խնդրեց Հայոց ցեղասպանության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել