Վաղ առավոտյան՝ քնի ամենաքաղցր պահին, ձայն լսեցի: Կրկնվող, չընդհատվող ձայն, որ սկզբում նման էր խուլ արձագանքի, քիչ-քիչ սթափվելով՝ հասկացա, որ քնիս մեջ չեմ: 
Այդ ձայնը նման էր լացող երեխայի ձայնի. մտածեցի՝ վերևիս հարևանի (որին ձիասպորտի վարպետի կոչում եմ տվել :D) տնից է գալիս: Մտքումս կշտամբեցի, որ քնով են ընկել ու չեն լսում երեխայի լացի ձայնը:
Ուզում էի նորից քնել, բայց այդ ձայնը տարածվեց էլ ավելի մեծ ուժգնությամբ. զգացի, որ դրսից է: Պատուհանից նայեցի ներքև, կիսախավարի մեջ ինչ-որ բան երևաց գետնի վրա: Միտքս սկսեց կայծակի արագությամբ աշխատել: «Երեխա է»,- մտածեցի ես և իսկույն դուրս թռա անկողնուց: Շորերս արագ-արագ վրաս գցեցի և դուրս թռա՝ մտքումս նախատելով անգութ ծնողներին և միաժամանակ որոշելով, թե ինչ պիտի անեմ: 
Շքամուտքից դուրս եկա ու ի՞նչ տեսնեմ..... Երկու կատու, իրար դեմ ու դեմ կանգնած, հո՜ չեն մլավում, հո՜ չեն «հոխորտում» իրար վրա, ու ոչ մեկը զիջելու նշան անգամ ցույց չի տալիս: Ակամայից հիշեցի մեր վարորդներին, որ ձեռքները դնում են ազդանշանին ու սկսում անխնա ազդանշանների լեզվով իրար «ուտել», «բզկտել» «հայհոյել»....
Այ էսպիսի քյառթու կատուներն էին «ռազբորկի» դուրս եկել և ինձ քնահարամ արել:
Եվ այս պատմությունն ունեցավ «հեփի էնդ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել