Ամերիկացի Բրենդա Էնն Քիննելին հեղինակել է «Upstate Girls» ֆոտոշարքը, որում փորձել է արտացոլել այն անմարդկային կենսական պայմանները, որոնց ներքո ստիպված են գոյատևել աղքատ ամերիկացիները։ Իր այս աշխատանքի համար Բրենդան արժանացել է Քենոն կանացի ֆոտոլրագրության մրցանակին։

Бренда Энн Киннелли Upstate Girls

Այս ֆոտոնախագծի գաղափարը եկավ, երբ մի օր Բրենդան նստած էր խոհանոցում ու հիշեց մի աղջկա, ով հղիացել էր 14 տարեկանում, աբորտ էր արել, իսկ հետո ընկել էր դեպրեսիայի մեջ ու դարձել էր թմրամոլ։ Սակայն նա կարողացել էր վերջ տալ թմրամոլությանն ու ոտքի կանգնել։ Այդ աղջկա անունն էր Բրենդա Էնն Քիննելի։

Бренда Энн Киннелли Upstate Girls

16-ամյա Քայլան իր երկամյա որդու՝ Դ՛Էնտոնիի հետ։

Бренда Энн Киннелли Upstate Girls

Քայլան ու Ջեյմսը ֆիլմ են դիտում երիտասարդ մայրերի հատուկ դասընթացներից վերադառնալուց հետո։

Бренда Энн Киннелли Upstate Girls

Քայլան ու նրա մայրը՝ Դեբորան՝ աշխատանքի գնալուց առաջ։

Бренда Энн Киннелли Upstate Girls

Քայլան ու Ջեյմսը՝ լոգարանում արված վերանորոգումից հետո։

Бренда Энн Киннелли Upstate Girls

Քայլայի որդի Դ՛Էնթոնին՝ իր երրորդ տարեդարձի նախօրեին։

Бренда Энн Киннелли Upstate Girls

18-ամյա Քայլան բոյֆրենդի հետ։

Бренда Энн Киннелли Upstate Girls

Դանան հղիացել է 18-րդ տարեկանում, երբ առաջին անգամ լուրջ հարաբերություններ ունեցավ տղամարդու հետ։ Զույգը երեխային մեծացնելու պլաններ էր կառուցում, բայց Դանայի ընկերոջը դատապարտեցին երկու տարվա ազատազրկման՝ մասնավոր սեփականություն հանդիսացող տարածք կատարած ապօրինի ներթափանցման համար։ Դանան որոշեց հանձնել երեխային որդեգրման։

Бренда Энн Киннелли Upstate Girls

20-ամյա Դանան և Ալին՝ իրենց ամուսնության օրը։ Դրանից 6 շաբաթ հետո Դանան ունեցավ իր երկրորդ երեխային։

Бренда Энн Киннелли Upstate Girls

Դանան երեխային տուն վերցնելուց առաջ։

Бренда Энн Киннелли Upstate Girls

Դանան, Ալին ու Ալիի դուստրն աղոթում են քնելուց առաջ՝ նորածնին ծննդատնից բերելուց հետո։

Бренда Энн Киннелли Upstate Girls

Դանայի քույրը՝ Սթեյսին

Бренда Энн Киннелли Upstate Girls

Դանայի մյուս քույր Ջեսիկան իր 22-ամյակի օրը։ Ընկերը նրան օդամղիչ ատրճանակ է նվիրել։

Бренда Энн Киннелли Upstate GirlsБренда Энн Киннелли Upstate Girls

34-ամյա Լորեյնն իր 4 երեխաների հետ բնակություն է հաստատել իր գործընկերներից մեկի տանն այն բանից հետո, երբ նրան դուրս հանեցին իր բնակարանից՝ վճարումներ չանելու համար։ Ժամանակի ընթացքում նա հարաբերություններ սկսեց իր գործընկերներից մեկի եղբոր հետ։

Бренда Энн Киннелли Upstate Girls

Լորեյնի դուստր Կատինը՝ տնից դուրս հանելու օրը։

Бренда Энн Киннелли Upstate Girls

Ավելի ուշ Լորեյնի ընտանիքը տեղափոխվեց ընկերների տուն, որտեղ արդեն 6 հոգի ապրում էր։

Бренда Энн Киннелли Upstate Girls

Դանան յոթ երեխաներ ունի, որոնց նա ունեցել է 3 տարբեր տղամարդկանցից։ Չորսն ապրում են Լորեյնի հետ։

Бренда Энн Киннелли Upstate Girls

Դիանայի երկու կրտսեր դուստրերը սպասում են իրենց մորը խանութի առջև, որտեղ նա աշխատում է։ Իր աշխատավարձի կեսը Դիանան ծախսում է՝ վճարելով երեխաների ալիմենտները։

Бренда Энн Киннелли Upstate Girls

Դիանան այցելել է իր ավագ դուստեր Վալերիին, ում ավարտական երեկոն է։ 15-ամյա Վալերիին մեծացրել է Դիանայի մայրը, և աղջիկը երկուսին էլ մայրիկով է դիմում։ Այժմ Վալերին ուղիղ այն տարիքի է, ինչ տարիքի որ իր մայրն էր, երբ ամուսնացավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել