Շոտլանդիայում Էդինբուրգի կենդանաբանական այգու իր տարածքում ինքնալուսանկարվելու ժամանակ կոալան ցույց է տալիս իր լեզուն։ HTC ընկերությունն իր արտադրության տեսախցիկները տեղադրել է կենդանիների տարածքներում՝ հուսալով պատահական կադրեր ստանալ կենդանիների առօրյայից։ Նույնիսկ կենդանաբանական այգու աշխատակիցներն են զարմացել, թե ինչպես են կենդանիներն արագ գլուխ հանել իրենց համար թողված տեխնիկայից։
Ֆլորիդայի Մայամի քաղաքում կայացած 63-րդ Միսս Տիեզերք ամենամյա գեղեցկության մրցույթին Միսս Կոլումբիա Պաուլինա Վեգան թագադրվում է անցած տարվա Միսս Տիեզերքի՝ Վենեսուելայից Գաբրիելա Իսլերի կողմից։
Մոնղոլիայում ծնված սումոյի չեմպիոն Յոկոզուն Հակուհոն Տոկիոյում անցկացվող սումոյի մրցումներին հաղթելուց հետո իր ձեռքում է պահել Կայսերական գավաթը։
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի Մադուրեյրա զբոսայգում երիտասարդ տղաները լուսանկարվում են ջրի վարագույրի հետևից։
Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Խինզա դե Լիմիա բնակավայրում ալյուրով ծածկված մարդիկ մասնակցում են Դոմինգո Ֆարելեիրո տոնակատարությանը։
Ձմեռային լողորդ Լի Ուենյանը ձգումներ է կատարում Չինաստանի Շանխի նահանգի՝ կիսով չափ սառցապատ Թաիյուան գետ սուզվելուց առաջ։
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում տղամարդը սուզվում է սառցապատ ջրի մեջ՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստների պաշարումից Լենինգրադի ազատվելու 71-րդ տարելիցի կապակցությամբ։ Օդի ջերմաստիճանը Սանկտ Պետերբուրգում -3℃ է հասնում։
Դեյվիդ Չոդունսկին ջարդում է իր դահուկի ձողը «FIS» ալպյան դահուկասահքի աշխարհի գավաթի տղամարդկանց մրցույթի ավարտից հետո։
Մելբուրնում Ավստրալիայի թենիսի բաց առաջնության ընթացքում Էնդի Մյուրեի հետ խաղից հետո բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովը ջարդում է իր գնդաթին։
Լեհաստանում կինը քայլում է նացիստական նախկին «Auschwitz-Birkenau» ճամբարի ձյունոտ տարածքով: Դարպասների վրա կարելի է կարդալ. «Աշխատանքն ազատ է դարձնում քեզ»։
Գերմանիայի Դրեզդեն քաղաքում այցելուները կանգնած են 360 աստիճան դիտապատկերի կենտրոնում, որի վրա կարելի է տեսնել Դրեզդեն քաղաքը՝ դաշնակիցների կողմից ռմբակոծության ենթարկվելուց հետո։
Կոլումբիացի ցլամրտիկ Խուան Դե Կաստիլյան՝ Մեդելին բնակավայրի Լա Մակարենա ցլամարտի ռինգում։
Քեյթլին Ուիվերն ու Էնդրյու Պոջեն իրենց ազատ ոճի պարն են ներկայացնում, որից հետո նրանք ոսկե մեդալ շահեցին Օնտարիոյի Քինգստոն բնակավայրում անցկացվող Կանադական գեղասահքի առաջնությանը։
Ջամմու և Քաշմիր նահանգի ոստիկանը մոտոցիկլետով հնարք է իրականացնում Հնդկաստանի Հանրապետության հռչակման օրը։
Նախագահ Բարաք Օբաման ծաղկի թերթիկներ է ցանում Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում՝ Մահաթմա Գանդիի Ռաջ Ղաթ կոչվող հուշարձանի վրա։