Սուրճի բաղադրության մեջ բացառիկ հատկություններով սպիտակուց են հայտնաբերելAroxj.am-ը գրում է․

Սուրճի ևս մեկ բացառիկ հատկություն են հայտնաբերել բրազիլացի գիտնականները: Embrapa հետազոտական կենտրոնը սուրճի գենետիկ միացությունները ուսումնասիրելու ընթացքում պատահաբար մեկ այլ հայտնագործություն է կատարել: Կոֆեինի մեջ հայտնաբերել են բացառիկ սպիտակուց, որոնք մինչև այդ հայտնի էին որպես պեպտիդներ:

Այս սպիտակուցը նույն ազդեցությունն ունի ինչ մորֆին: Հենց այդ սպիտակուցներն են, որ թուլացնում են նյարդերը և ունեն ցավազրկող հատկություններ: Փորձերը, որոնք իրականացվել են կռծողների վրա ցույց են տվել, որ այդ սպիտակուցների  միջոցով ցավազրկման հատկությունը բավականին երկար է շարունակվում: Գիտնականները այս հայտնագործությունը արդենիսկ պատենտավորել են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել