Այս պարզ թեստը կարող է ստիպել երկու անձանց սիրահարվել՝ միմյանց առաջ բացվելով ու խոցելի լինելով։ Ինչո՞ւ չփորձել։

Հոգեբանները պնդում են, որ ստորև ներկայացվող 36 հարցերն օգտագործելով՝ յուրաքանչյուրին կարող եք  ստիպել սիրահարվել։ Հարկ է նշել, սակայն, որ որքան էլ պարզ թվա, դա անելն այնքան էլ հեշտ չէ։
Հարցերը բավականին նուրբ են սկսվում. «Կցանկանայի՞ր հայտնի լինել» «Ո՞րն է քեզ համար կատարյալ օրը» կամ «Ե՞րբ էր վերջին անգամ, որ երգել ես ինքդ քեզ համար»։ Սակայն շուտով դրանք ավելի անձնական են դառնում։ «Գաղտնի կանխազգացում ունե՞ս այն մասին, թե ինչպես պետք է մահանաս», «Ինչպիսի՞ն են մայրիկիդ հետ ունեցած փոխհարաբերությունները»։ Գաղափարը կայանում է նրանում, որ ընդհանուր խոցելիության, մտերմության մթնոլորտ առաջանա, որտեղ էլ հենց ծաղկում են ռոմատիկ հարաբերությունները (թեև միմյանց առաջ ամենամութ մտքերը բացելը ամիսներ կարող է պահանջել, եթե, իհարկե, դրանք երբևէ բացահայտվեն)։
Այս 36 հարցերը, որոնք հրապարակվել են հոգեբան Արթուր Աարոնի հետազոտության մեջ, կոչվում են «Միջանձնային մտերմության փորձնական արարում»։
Այսպես նա փորձարկել է այն տեսությունը, որ հնարավոր է երկու մարդկանց ստիպել սիրահարվել՝ նրանց հնարավորություն տալով կիսվել իրենց ինտիմ մտքերով ու հիշողություններով։ Սա ապացուցելու համար նա 52 անծանոթ զույգերի համոզեց մասնակցել փորձարկմանը։ Մասնակիցները, տարբեր դռներով ներս մտելով սենյակ, նստել են դեմ դիմաց ու սկսել փորձարկել հարցերը (փորձարկումից վեց ամիս անց երկու զույգ ամուսնացան ու իրենց հարսանքին հրավիրեցին փորձարկման բոլոր մասնակիցներին)։
Աարոնի հարցերն առաջին անգամ հրապարակվել են 1997թ-ին, սակայն դրանք կրկին հայտնի դարձան համալսարանական պրոֆեսոր Մենդի Լեն Քաթրոնի կողմից՝ «New York Times»-ում հրապարակված հոդվածի շնորհիվ։ Նա փորձել էր հարցերով սեփական փորձարկումն իրականացնել իր ծանոթներից մեկի հետ։ Արդյո՞ւնքը. նրանք սիրահարվեցին։
Աարոնի գիտափորձը սակայն ևս մեկ՝ վերջին տարր է պահանջում. երկու մասնակիցները պետք է չորս րոպե լուռ նայեն միմյանց աչքերին։
Դե ինչ, մնում է գտնել մեկին, ով կհամաձայնվի մասնակցել այս փորձարկմանն ու միասին փորձել այս հարցերը։

Փուլ 1

1.    Եթե հնարավորություն ունենայիր ընթրիքի հրավիրել աշխարհում ցանկացած մարդու, ո՞ւմ կհրավիրեիր։
2.    Կցանկանայի՞ր հայտնի լինել։ Ինչպե՞ս։
3.    Մինչև հեռախոսազանգ կատարելը երբևէ փորձե՞լ ես, թե ինչ պետք է ասես, ինչո՞ւ։
4.    Ինչպիսի՞ն պետք է քեզ համար լինի կատարյալ օրը։
5.    Ե՞րբ ես վերջին անգամ երգել ինքդ քեզ համար/մեկ ուրիշի համար։
6.    Եթե կարողանայիր ապրել մինչև 90 տարեկան ու հնարավորություն ունենայիր 60 տարի պահպանել կա՛մ մտածողությունդ, կա՛մ էլ 30 տարեկանում ունեցած մարմինդ, ո՞րը կընտրեիր։
7.    Ունե՞ս գաղտնի կանխազգացում, թե ինչպես պետք է մահանաս։
8.    Երեք ընդհանուր բան ասա, որ դու և զուգընկերդ, թվում է, ունեք։
9.    Կյանքում ինչի՞ համար ես առավել երախտապարտ զգում։
10.  Եթե կարողանայիր ցանկացած բան փոխել այն բանի մեջ, թե ինչպես են քեզ մեծացրել, ի՞նչը կփոխեիր։
11.  Չորս րոպեում փորձիր ամբողջ կյանքդ հնարավորինս մանրամասնորեն պատմել զուգընկերոջդ։
12.  Եթե կարողանայիր վաղն արթնանալ ինչ-որ առանձնահատկությամբ կամ կարողությամբ, ի՞նչը կլիներ դա։

Փուլ 2

13. Եթե բյուրեղյա կախարդական գունդը կարողանար ամբողջ ճշմարտությունը պատմել քո, կյանքիդ, ապագայիդ կամ էլ մեկ այլ բանի մասին, ի՞նչ կցանկանայիր իմանալ։
14.  Կա՞ այնպիսի մի բան, որ երկար ժամանակ է՝ երազում ես անել։ Ինչո՞ւ դեռ չես արել։
15.  Ո՞րն է կյանքդ ամենամեծ ձեռքբերումը։
16. Ի՞նչն ես ամենաշատն արժևորում ընկերության մեջ։
17. Ո՞րն է քո ամենաթանկագին հիշողությունը։
18. Ո՞րն է քո ամենասարսափելի հիշողությունը։
19. Եթե իմանայիր, որ ընդամենը մեկ տարի է մնացել ապրելու, որից հետո դու հանկարծակի կմահանաս, ինչ-որ բան կփոխեի՞ր քո ապրելակերպի մեջ։
20. Ի՞նչ է ընկերությունը քեզ համար։
21. Ի՞նչ դեր են խաղում սերն ու մտերմությունը քո կյանքում։
22. Զուգնկերոջ հետ ի՞նչ 5 դրական հատկանիշներով կցանկանայիր կիսվել։
23. Որքա՞ն է մտերիմ ու ջերմ քո ընտանիքը։ Կարծում ես՝ քո մանկությունն ավելի երջանի՞կ է անցել, քան շատ երեխաներինը։
24. Ինչպիսի՞ն են մայրիկիդ հետ ունեցած փոխհարաբերություններդ։

Փուլ 3

25.  «Մենք»-ով սկսվող երեք իրական միտք արտահայտեք, օրինակ. «Մենք երկուսս էլ այս սենյակում ենք ու ...  ենք զգում»։
26. Ավարտեք նախադասությունը. «Երանի մեկը լիներ, ում հետ կկարողանայի .... կիսել»։
27. Եթե դու ընկերանայիր նրա հետ, ի՞նչն է, որ կուզենայիր, որ նա իմանար։
28.  Ասա զույգիդ՝ ի՞նչն է քեզ դուր գալիս նրա մեջ, հնարավորինս ազնիվ եղիր՝ այնպիսի բան ասելով, որը չէիր ասի մեկ այլ անծանոթի։
29.  Զույգիդ պատմիր այնպիսի մի դեպք, որի համար անհարմար ես զգում։
30.  Ե՞րբ ես վերջին անգամ արտասվել մեկ այլ մարդու մոտ/միայնակ։
31.  Զույգիդ ասա, թե ի՞նչն ես հասցրել հավանել նրա մեջ։
32.  Ի՞նչն է չափազանց լուրջ թեմա քեզ համար, որի շուրջ չես կարող կատակել, եթե կա նման բան։
33.  Եթե դու մահանայիր այս երեկո՝ առանց հնարավորություն ունենալու որևէ մեկի հաղորդակցվել, ի՞նչի համար կզղջայիր, որ չես ասել ինչ-որ մեկին։ Ինչո՞ւ դեռ չես ասել դա։
34.  Պատկերացրու՝ տունդ հրդեհվում է։ Սիրելի մարդկանց ու կենդանիներիդ փրկելուց հետո դեռ հնարավորություն ունես որևէ առարկա հանել այրվող տնից, ի՞նչը կվերցնես։ Ինչո՞ւ։
35.  Ընտանիքիդ անդամներից ո՞ւմ մահն առավել ծանր կլինի քեզ համար։ Ինչո՞ւ։
36. Կիսվիր անձնական խնդիրներից մեկով ու զույգիցդ խորհուրդ խնդրիր՝ հարցնելով, թե ինչպես նա ինքը կվարվեր այդ իրավիճակում։ Բացի այդ, հարցրու նրա կարծիքն ընտրածդ խնդրի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել