Հռչակավոր Deep Purple ռոք խմբի մենակատար Յեն Գիլանը նամակով անդրադարձել է Գյումրիի սարսափելի սպանդի դեպքին և դիմել է գյումրեցիներին։ Անվանի երգիչն իր նամակում մասնավորապես նշել է.

«Հարգելի ընկերներ,

Ցանկանում եմ հայտնել անկեղծ ցավակցություններս հունվարի 12-ին Գյումրիում կատարված վայրագության կապակցությամբ:
Այդ քստմնելի և անիմաստ հանցագործությունը` Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, հոգիս ցավով և տխրությամբ լցրեց Գյումրիի ժողովրդի համար: Նրանք քաջ և սիրող մարդիկ են, որոնց հետ ես ուժեղ հոգևոր կապ եմ զգում:
Մի քանի օր փորձում էի խոսքեր գտնել, որպեսզի բացատրեմ ապրումներս, սակայն բառերը չէին գալիս: Այսօր, անցկացնելով այս խաղաղ կիրակի օրը Անգլիայի իմ տանը, վերջապես որոշեցի արտահայտվել, սակայն չեմ կարող առաջարկել ավելին, քան իմ սերը և բոլորիդ գրկելու ցանկությունը:
Սովորական մարդիկ ի զորու չեն հասկանալ, թե ինչպես կարելի էր նման կենդանական արարք գործել: Աղոթում եմ, որ իշխանությունները ճիշտ որոշումներ կայացնեն, և արդարադատությունն ի կատար ածվի այնպես, որ հարգի անմեղ զոհերի հիշատակը, որոնց մենք հիշելու ենք հարգանքով և սիրով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել