Շոտլանդիայի ամենաթանկարժեք ժամանակակից առանձնատունը վաճառքի է հանվել ընդամենը 5 մլն. դոլարով, թեպետ միայն դրա կառուցման վրա ծախսվել է մոտ 15 մլն. դոլար։ 2007 թ.-ին կառուցված այս շքեղ առանձնատանը 6 ննջասենյակ, խոհանոց, հյուրասենյակ, մարզասրահ, աշխատանքային սենյակ, սպա, կինոդիտման և բիլիարդի սրահներ կան։ Այս հոյակերտ շինության շրջակայքում արհեստական լճակ ու 4 ավտոմեքենայի համար նախատեսված ընդարձակ ավտոտնակ կա։ Միայն մեկ հարց է ծագում. ինչու՞ է այս շքեղ առանձնատունը շուկայականից զգալիորեն ցածր գնով վաճառվում։ Բանն այն է, որ դրա տերը պարտքերի մեջ խրված է, ու նրան շտապ գումար է հարկավոր։ Դե ինչ, շտապեք գնել այն, իսկ եթե անգամ այս լիկվիդացիոն գինը չեք կարող վճարել, ապա մնում է միայն հեռվից հեռու հիանալ այս գեղեցիկ կառույցով։
Լայնարձակ առանձնատան հարևանությամբ տեղակայված այս տնակը ևս վաճառվում է առանձնատան հետ մեկտեղ։
Ահա և սպա կենտրոնը։