10950894_810828898989117_2133802757_nԿառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի են դուրս եկել ոսկու շուկայի, Ֆիրդուսի և մի շարք այլ տոնավաճառների աշխատակիցներ, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում փետրվարի 1-ից շրջանառության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի նկատմամբ։ Ինչպես ասում են՝ կկուն կանչեց: Կառավարությունն, իրեն բնորոշ ձեռագրով, կիսատ-պռատ լուծում էր գտել՝ ժամանակավորապես կասեցնելով այս օրենքի գործածումը: Հիմա ի՞նչ են ասելու էս մարդկանց: Իհարկե, մեր կառավարության հնարամտության վրա պետք չէ կասկածել. օրինակ, կենսաթոշակային համակակարգի բարեփոխումների բնույթն, ըստ էության, չփոխվեց, բայց դրանց դեմ ընդդիմացող «Դեմ եմ» շարժումը պառակտվեց: Առևտրականների շարժումը պառակտելն ավելի հեշտ է, որովհետև այն չունի անհրաժեշտ կազմակերպչական, մտավոր պոտենցիալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել