Նախաբան
Փիլիսոփաների և պարզապես փիլիսոփայողներից շատերն ունեն մի խնդիր. նրանք աշխարհի ճակատագրերի մասին խոսելիս ուշադրություն չեն դարձնում թվերին: Թեպետ դեռ Պյութագորասն է ասել. «Աշխարհի հիմքում ընկած է թիվը»: Ինչու՞ է թիվը, աշխարհում եղած-չեղածի քանակական արտահայտությունն ու հարաբերությունը, այդքան կարևոր: Որովհետև թիվը չափ է: Իսկ աշխարհում ամեն ինչ որոշում է չափը: Բնության մեջ, ինչպես և միջանձնային հարաբերություննեում և նույնիսկ աշխարհաքաղաքական գործընթացներում, ամեն ինչ կախված է չափից՝ սովի, սիրո, ատելության, վախի, նախանձի, գոյության բնազդի, կամքի, շահի գիտակցման և այլն:

Հիմա՝ բուն թեմայի՝ ռազմականացման մասին. 2013 թվականի տվյալներն ամփոփելով՝ Բոննի՝ կոնվերսիայի միջազգային կենտրոնը կազմեց երկրների ռազմականացման մակարդակի ցանկ, որում Հայաստանը զբաղեցնում էր երրորդ տեղը՝ Իսրայելից և Սինգապուրից հետո: Պետք է նշեմ, որ տեղերը որոշվում էին երկրի ռազմական ծախսերի, բնակչության թվի և ծանր սպառազինության քանակի համադրությամբ: (հղում) Այդ թվերի համադրման արդյունքում ստացվեց, որ Հայաստանն աշխարհում երրորդ, իսկ Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցնում ռազմականացման մակարդակով:

Սակայն քչերը գիտեն, որ հեռավոր 1992 թվականին այդ նույն կազմակերպության նույն հետազոտության արդունքներով՝ Հայաստանն աշխարհի ամենառազմանակացված երկիրն էր: Իսկ եթե հղումով նայենք տարեկան դինամիկան, ապա կտեսնենք, որ Հայաստանը հետևողականորեն կրկին մոտենում է այդ ցուցանիշին՝ առաջին տեղին՝ բնակչության նվազում, սպառազինությունների աճ, ռազմական բյուջեի ավելացում: Դե, թող ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող մեր եվրոպական գործընկերներն ու հարևանները մտահոգվեն այդ հանգամանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել