Սատկելու են էն քոչվորները, ովքեր ձեռք են բարձրացնում հայի վրա...

Սահմանային իրավիճակը լարված է: Մեր արջերը, սահմանին կանգնած, հզոր հարվածներ են հասցնում թշնամուն: Ըստ ՊՆ-ի՝ դրանք վերջերս լուրջ կորուստներ են ունենում ու դեռ կրելու են կորուստներ, եթե չհանգստանան ու կրկին փորձեն մոտենալ մեր հայրենիքին: Հայուհիները նույնպես սատկացնում են դրանց: Հզոր երկրի գրավականը հզոր բանակն է, իսկ մեր բանակն ավելի քան հզոր է:

Ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովները կուգան ու կերթան, դրանց մասին կխոսեն, լեգենդներ կհյուսեն: Ես միայն չեմ հասկանում այն վերլուծությունների իմաստը, որոնք արվում են՝ կապված ոչ իշխանական ուժերի հանդիպման հետ, հիշեցնեմ՝ այդ հանդիպումը դեռ չի կայացել, ու այդ վերլուծությունները մի տեսակ գուշակության են վերածվում: «Հեսա տեսեք՝ ինչ է լինելու» գաղափարի շուրջ ով ինչ կարում՝ գրում է:

Էս ազգս խոր և ծանր հոգեվարքի մեջ է: Այ ես մեռնեմ ձեր ջանին, հերիք չի այդ վիրուսները բացեք: Ժողովուրդ, եթե էրոտիկ ժանրի կայքերի կարիք ունեք, Գուգլով կարող եք գտնել ու ինչքան ուզում եք՝ նայեք, ի՞նչ պարտադիր ա հենց էդ հղումով մտնեք, նայեք ու սաղիս էլ հետը վիրուսոտեք: Ու ցավն էն ա, որ էտ հղումով վիրուսոտվում են նաև աղջիկները: Մեզ չեք խղճում, ձեզ խղճացեք էլի:

Երկու օր է, ինչ չեն հանդարտվում կրքերը Սամվել Մարտիրոսյանի գրառման շուրջ: Ես դեմ եմ երկուստեք վիրավորանքներին: Սամվելը շատ բան է անում հայերի վիրտուալ անվտանգության համար, ու պետք չի անցնել վիրավորանքների սահմանն ու անձնական վիրավորանքներ հասցնել: Համաձայն չեք նրա կարծիքի հետ, ուղղակի ավելի կոռեկտ ասեք դա: Թե չէ նա նրան հայհոյեց, էն մեկը մյուսին և այդպես շարունակ, բայց իրականում ոչինչ չփոխվեց: Քննարկումն արդյունավետ է, երբ կա հարգանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել