IMG_6167

«Ես անընդհատ զբաղված եմ։ Խորհուրդ եմ տալիս ընդհանրապես արձակուրդ չվերցնել։ Կյանքում ամենահետաքրքիրն աշխատանքն է»։ Ո՞վ կարող էր սա ասել ինձանից ու իմ ավագ իսրայելցի հին բարեկամ Շիմոն Պերեսից բացի։ Հիմա օրագրի ընթերցողներն ու չընթերցողները (դեռ կան, հա՞, այդպիսիք), սեբաստացիները բոլոր տարիքների՝ որտեղ էլ որ լինեն, կթռցնեն՝ Սուսան Մարկոսյա՜նը… Ու կհնչի Շոստակովիչի այս վալսը…

Պատշա՜ճ է ընտրությունը, ինձ, Սուսան Մարկոսյանին գրկախառնված, վալսը պարողների մեջ փնտրեք, մյուսները թող նվագեն, ծափահարեն, Սյուզի Մարգարյանն էլ թող չափ թա… Նկատել եք՝ Սուսան Մարկոսյանը թերապևտիկ ազդեցություն ունի՝ սուսիկ-փուսիկ… բոլորիս ու յուրաքանչյուրիս վրա բուժիչ ազդեցություն ունի։

Աշխատանքի թերապևտիկ նշանակության մասին խոսեցինք։ Կա նաև դելֆինաթերապիա՝ ահա, դիտեք…

 Դավթին լողացնելիս, երբ ավազանի ջուրը ծով  դարձավ, հետո էլի… օվկիանոսի չափ.
– Հիմա դելֆինների հետ կհանդիպեմ, հայրիկ,- ու  ժպտաց նշանավոր… Ես տեսա Սասունցի Դավթին  դելֆինների հետ խաղալիս այս նկարի երեխայի պես։

Արձակուրդ ընդհանրապես կարող է չվերցնել և Մարթա Ասատրյանը՝ կրթահամալիրի էկո-հայրենագետների հմայիլ ղեկավարը… Հրեն Հայաստան-Արցախ-Վրաստան աշխարհները ոտքի տակ, ընթերցողների ակումբն էլ՝ իշխանուհի Մարգարիտ Սարգսյանի ղեկավարությամբ թևի տակ… Աշխատանքի ի՜նչ թերապիա է, է՜… հայրենագիտությունը՝ թափառումով, բուժիչ նշանակություն ունի… Մարթան, Սուսանը Աշոտ Տիգրանյանի չափ չեն ապրի, պարզ է, բայց մեր Շիմոն Պերեսից ավելի՝ անկասկած…

Ես այնքան զբաղված էի՝ լսեցի՞ք Գեղարվեստի կրտսեր դպրոցի Ռոզա Խաչատրյանին՝ Ծաղկաձորից ու նրա մայրիկ Մարիամ Բալյանն էլ՝ ստուգատեսյան իրադարձություններից… Այս մանկավարժությունն էլ թերապիա է…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել