Tert.am-ը գրում է․

Թուրքիայի Հանրապետությունը նման ոգևորությամբ երբեք Գալիպոլիի ճակատամարտ չի նշել, ինչպես դա ցանկանում է անել 2015 թվականին, և ակնհայտ է, որ թուրքական կողմը փորձում  է 2015 թվականից մինիմալ կորուստներով դուրս գալ։  Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը՝  մշելով, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ հենց նույն օրը նման գիտաժողով կազմակերպելը միանշանակ նպատակ է հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության տարելիցից:

«Կարծում եմ, որ ՀՀ Նախագահի պատասխան նամակը շատ ճիշտ ու տեղին շեշտադրումներով էր, և միանշանակ կիսում ենք այն տեսակետը, որ անպատասխան թողնելով մեր նախագահի հրավերը՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Էրդողանը իրավունք չուներ նման հրավեր ուղարկելու, դա բարոյական տեսակետից ճիշտ չէր: Բայց մենք նրա  նամն գործելաոճին նոր չէ, որ պետք է ծանոթանանք»,-ասաց Արմեն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, ինչին հետևեց նաև Սերժ Սարգսյանի պատասխանը, որում ՀՀ Նախագահը նշում էր, որ մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել