Թեհրանի քաղաքային խորհրդի վավերացմամբ՝ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Շոա» հրապարակը կվերանվանվի Իրան-Իրաք պատերազմի ընթացքում զոհված հայ զինծառայող Գագիկ Թումանյանի անունով:
Գագիկ Թումանյանն իր ընտանիքի կրտսեր որդին էր, որն իր քաղաքացիական պարտքը կատարելու ու ծննդավայրը պաշտպանելու նպատակով 1986-ի փետրվարին մեկնեց պատերազմի դաշտ: Նա, միանալով Մարիվան քաղաքի զորանոցին, պաշտպանեց Իրանի սահմանները ու 1987-ի օգոստոսի 15-ին նույն քաղաքի խրամատներում իր կյանքը զոհեց՝ հանուն Իրանի սահմանների պաշտպանության:
Ես նույնպես բնակվել եմ «Շոա» հրապարակի մոտ ու հպարտ եմ, որ այսուհետ այդ հրապարակը կկոչվի Գագիկ Թումանյանի անունով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել