1. «Ապե, մեր ամեն 1 զինվորի դեմ իրանք 20 զինվոր կարան հանեն»

Չկա տենց բան։ Զինվորների քանակն այս պահին մոտավորապես նույնն ա։ Մոբիլիզացիոն ռեսուրսների հարաբերակցությունն էլ չի կարող էականորեն տարբերվել բնակչության թվերի հարաբերակցությունից, իսկ Ադրբեջանի բնակչության թիվը երբեք 20 անգամ ավել չի եղել մեր բնակչության թվից։ Անգամ 5 անգամ ավել չի եղել։ 
Ռեալ թվերը դժվար է հաշվարկել՝ հաշվի առնելով երկու երկրներում էլ առկա արտագաղթի առկայությունն ու պաշտոնական տվյալների կասկածելիությունը, բայց դե վստահեցնում եմ ձեզ՝ իրենց բնակչությունն ու հետևաբար նաև մոբիլիզացիոն ռեսուրսը չի կարող 2-3 անգամից ավելի շատ լինել, ու դա էլ խիստ հարաբերական է։

2. «Ապե, իրանց վեջը չի, թե ինչքան զոհ են տալիս/զոհ կտան»

Հավատացեք, ինչքան էլ թուրքը մնա թուրք, բայց ապրել իրենք էլ են ուզում, ու թուրքի մայրն էլ մայր ա ու չի ուզենա, որ իր երեխան զոհվի։ Լավ էլ վեջներին ա, դրա համար էլ ամեն գնով թաքցնում են իրենց զոհերը, մարտական զոհերի մեծ մասը մատուցում են որպես պատահարների ու անգամ միջանձնային հարաբերությունների արդյունքում գրանցված զոհեր՝ մենակ թե չասեն, որ մերոնք են խփել։ Այնպես որ, էն էլ ոնց ա իրանց վեջը, առավել ևս, եթե մենք ենք խփողը։

3. «Ապե, դրանք գիտե՞ս՝ ինչքան զենք ունեն»

Հա, ի դժբախտություն իրենց բանակի, անգամ մեր կոշկակար Վզգո ձյան գիտի, թե ինչքան ու ինչ զենք ունեն։ Իսկ դու գիտե՞ք՝ մեր բանակն ինչքան ու ինչ զենք ունի։ Սկի ԵԱՀԿ-ն էս 20 տարվա մեջ տենց էլ գլուխ չհանեց, թե մենք ինչքան զենք ունենք, որտեղից ու որտեղ ենք այն պահում։ Դե մեր ղեկավարությունն էլ էնքան ապուշ չէր, որ դնի իրա գաղտնիքներից շոու սարքի։ Կասեմ մենակ, որ հանգիստ եղեք՝ որսորդական հրացաններով դեռ մի երկու դար կռիվ դուրս գալու կարիք չի լինի։

4. «Ապե, գիտե՞ս՝ իրանք ինչ հզոր/նոր զենքեր ունեն»

Բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ ադրբեջանական սպառազինության տեխնոլոգիական մակարդակն այնպիսին ա, որ հայ-հայ ա լազերային հրացաններով են զինելու՝ շտապեմ հիասթափեցնել։ Ընդհանուր համամասնության մեջ մեր ու իրանց բանակի սպառազինությունը գրեթե նույն տեխնոլոգիական մակարդակի վրա է։ ՚Որոշ բաներում մենք ենք զիջում, որոշ բաներով՝ իրենք։ Ու հետո, տեխնոլոգիան իհարկե լավ բան է, բայց այն պետք է լինի շատ, ու դա կարողանաս կիրառել, որպեսզի տա արդյունք։

5. «Ապե, տո դրանք ինչ են, ոչխարներ են, գլխակներ շպրտելով՝ կթաղենք սաղին»

Եվս մի շատ վտանգավոր թյուրըմբռնում, որը տարածված ա մեր մոտ ու պակաս վտանգավոր չի, քան պանիկյոռությունը։ Երբեք, երբեք չի կարելի թերագնահատել թշնամուդ ու անգամ ավելի լավ ա թեթևակի գերագնահատել նրանք, քան թերագնահատել, որովհետև շատ տհաճ անակնկալերի կարելի է բախվել։ Սովորեք հենց իրենցից, իրենք էլ 20 տարի պատմեցին, որ հայերը կռվող չեն, ու կռիվը մեր տեղը ռուսներն են կռվել+իրանց մոտ են դավաճանները շատ եղել, ու իրանք էլ հավատացին էդ ստին... Ու եղավ 2014-ի օգոստոսը, երբ մի օր ընդամենը ազնվորեն հաղորդեցին իրենց զոհերի մասին, ու իրենց մոտ խուճապ սկսեց, իսկ հիմա ընդհանրապես վախենում են ձեն հանել, որովհետև չեն կարողանալու բացատրեն, թե էդ ոնց «վախկոտ» հայերը, ում զինվորները սովից թուլացած ու վախից դողալով չեն էլ կարում նախնադարյան զենք բանեցնեն, սենց վրա-վրա շանսատակ են անում իրանց մեգասուպեռբանակի ամենապատրաստված ստորաբաժանումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել