Այս շաբաթ, Microsoft ընկերությունը ցուցադրել է էլեկտրոնային տեխնոլոգիաների իր նոր ձեռքբերումները: Եվ առավել հետաքրքրական նախագիծը դա HoloLens լրացված (վիրտուալ) իրականության սաղավարտն էր: Սարքը ամբողջովին ավտոնոմ է և ունի սեփական կենտրոնական և գրաֆիկական պրոցեսոր և նաև այսպես կոչված հոլոգրաֆիկ պրոցեսոր, որը պատասխան է տալիս իրական ժամանակում էկրանի վրա ցուցադրվող թվային կերպարների և նրանց ձայների մշակման համար:

Դեռևս այս տեխնոլոգիան մշակման փուլում է, բայց նրա հնարավորությունները տպավորիչ են: Ինչ վերաբերում է լայն մասսաներին այս տեխնոլոգիայի հասանելիությանը, ապա Microsoft-ը խոստանում է, որ HoloLens-ը վաճառքում կհայտնվի մինչև Windows 10-ի կյանքի շրջափուլի ավարտը, այսինքն մոտ 5 տարուց:

1421924215_microsoft-hololens-2

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել