«Սա սահմանային կոնֆլիկտ է, սա հարձակում չէ Երևանի վրա: Հետևաբար ՀԱՊԿ-ը ոչինչ անել չի կարող»,- ասել է ՌԴ Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը՝ արձագանքելով այն հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքում հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերին: Փաստորեն, ռուսներն ու մյուսներն ինչ-որ բան կանեն, եթե հարձակում լինի Երևանի վրա: Բայց նույնիսկ այս հարցում կակածում եմ Ցիգանոկի անկեղծությանը. ռուսները կմիջամտեն, եթե հարձակում լինի Գյումրիի, ավելի շուտ՝ իրենց ռազմաբազայի վրա: Արմենիա անունով գուբերնիան նրանց համար նույնանում է հենց այդ ռազմաբազայի ու դրա հարակից տարածքի հետ, որի բնակիչները պետք է սպասարկեն ռազմաբազայի կարիքները, երբեմն էլ դառնան նույն այդ ռազմաբազայի զինվորների գազանության ու ագրեսիայի զոհերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել