Երեկ Սամվել Մարտիրոսյանը մի գրառում էր կատարել Հակոբ Հակոբյանի (ես առհասարակ աշխատում եմ ածականներ չօգտագործել) Ցեղապանության 100 ամյակին նվիրված ֆիլմի մասին: Այդ գրառման ներքո երկուստեք բազմաթիվ վիրավորանքներ կան, բայց ես այդպես էլ այդ վիրավորանքների իմաստը չհասկացա: Լավ, եթե համաձայն չեք Սամվել Մարտիրոսյանի կարծիքի հետ, ավելի լավ կլիներ պաշտոնապես ֆիլմի էջից պատասխանեիք այդ գրառմանը, ոչ թե ֆեյքերով հանդես գայիք ու անցնեիք անձնական վիրավորանքների: Այդ ամենով Դուք ոչ թե պաշտպանում եք ֆիլմը, այլ ընդհակառակը՝ ինքներդ եք վնասում ֆիլմին: Ես այդ վիրավորանքները կարդալով՝ պատկերացում եմ կազմում ֆիլմի մասին, դա չի կարող ոչ Սև, ոչ առավել ևս Սպիտակ PR լինել: Այսպիսով այդ կերպ (հայհոյանքով) ֆիլմը պաշտպանելիս՝ դուք ստիպեցիք ինձ ֆիլմը չնայել: Չնայած ես ի սկզբանե ասել էի, որ դերասանական կազմը լավն է, ու ես ֆիլմի մասին կխոսեմ այն դիտելուց հետո, բայց այս ամենին ականատես եղա, ու ֆիլմը դիտելու ցանկությունս առհասարակ կորավ: Ամեն բան գեղեցիկ է, երբ գեղեցիկ ձևով է արվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել