Լավ երևույթ եմ նկատում: Մեր ժողովուրդն ադեկվատ վերաբերմունք է ցուցաբերում սահմանային միջադեպերի վերաբերյալ: Բացի այն, որ մեր ԶԼՄ ներկայացուցիչների կողմից է իրավիճակը ճիշտ գնահատվում, տրվում է օբյեկտիվ ինֆորմացիա, ապատեղեկատվություններին բանատեղ չեն դնում, այլև ժողովուրդն է իրավիճակը ճիշտ ընկալում: Այլևս բամբասանքներին և ապատեղեկատվություններին ուշադրություն չեն դարձնում, ինչպես ամռանը, սկզբնական մի քանի օրերին, անցյալը տեսնելով` հավատում պաշտոնական լրահոսին, վստահում են բանակին, հոգեբանորեն կայուն են: Եթե հաշվի առնենք, որ հուլիս-օգոստոսի դեպքերի համեմատ դիվերսիոն փորձերն ու մարտերն անհամեմատ ավելի շատ են, ապա ի պատիվ ժողովրդի պետք է նշեմ, որ ունենք մեր հաղթական բանակին արժանի քաջ և ամուր թիկունք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել