Ուղղակի զարմանում եմ այն հայերի վրա, ովքեր զբաղվում են՝ ինչ ասես հորինելով, միայն թե հիմնավորեն Գյումրիի սպանդի թուրքական կամ ամերիկյան դավադրության` իրենց բառերով խառնակչության գոյության իրավունք անգամ չունեցող վարկածը: Ուշքի եկեք, հայեր, մարդասպանը ռուս է (է` եթե միայնակ է գործել), ծնվել, մեծացել է ռուսական ընտանիքում, ծառայում էր ռուսական բանակում, իսկ ռուսը միշտ էլ թքած է ունեցել այլազգիների վրա, էլ չեմ ասում՝ սեփական ժողովրդի ներկայացուցիչների վրա: Եթե սովետ կոչված երկրի իշխանությունը կարող էր միլիոնների ուղարկել Գուլագ` այնտեղ զոհվելու, ապա ինչ մի մեծ բան է մի հայկական ընտանիքի սպանդը: Հասկացեք դա վերջապես: Ուրիշ հարց, որ այսօր ես չունեմ ադեկվատ իշխանություն, որն իր հույսը կդներ իր ժողովրդի վրա, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում` չի կարող այդպես երկար շարունակվել, ուղղակի չի կարող...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել