Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով համաշխարհային շուկաներում պղնձի գնի անկմանը, և պատասխանելով հարցին, թե այն ինչպե՞ս է ազդելու Հայաստանի տնտեսության վրա, ասաց, թե այն բերելու է նրան, որ մի կողմից նվազելու է դոլարի ներհոսքը Հայաստան, մյուս կողմից էլ դա կարող է որոշակիորեն ազդել տնտեսության հարակից ճյուղերի վրա: 

«Քանի որ մեր տնտեսության մեջ արտահանման գերակա ճյուղը համարվում էր հանքահումքային արդյունաբերությունը և, բնականաբար, այդ շրջանակում երկու կարևոր գործոն կար՝ պղինձը և մոլիբդենը, ապա բնականաբար, եկամուտը այդտեղից կնվազի և մյուս ոլորտներին չի ֆինանսավորի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: 

Մասնավորեցնելով իր խոսքը՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Թեկուզ այն եկամուտները, որոնք ունենում են գործարանի աշխատողները՝ կնվազեն, այս ամենն իր հետ տվյալ շրջանում առևտրի և սպասարկման վրա պարտադիր ազդեցություն կունենա»:

Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել