...ասում են, որ Գորիսի շրջանի եկեղեցիներից մեկի օծման ժամանակ ժողովուրդը հավաքված մատաղ է արել: Մատաղի կաթսային  հանկարծակի սկսել է զարնվել մի ծիծեռնակ: Եփողները տարակուսած փորձել են հասկանալ ու բացատրություն տալ,  թե ինչ է կատարվում, բայց շփոթված չեն հասկացել մինչև այն պահը, երբ ծիծեռնակը  հայտնվել է  բաց կաթսայի մեջ.....: Ուխտավորները տարակուսած ու հոգու խորքում ցավ ապրելով՝ դատարկում են կաթսան ... և տեսնում  մսի տակ  կուչ եկած մի օձ: Վերջին քառորդ դարում  երբևէ Գյումրին Նոր տարվա տոնակատարություններին այս չափ չէր գեղեցկացել: Ամենահեռավոր թաղերից մեկի` Մուշ -2-ի ամեն մի շքամուտքում կային  ճոխ ձևավորումներ, և էլ կարիք չկա ասելու, որ բակերում տեղադրված տոնածառերն ու զարդարանքները քաղաքային «Լավագույն  ձևավորում» մրցույթի հավակնորդներ  էին: Գյումրեցիներն առհասարակ հայտնի լինելով իրենց ուրախանալու ճոխ կարողությամբ` այս անգամ ամեն բան արել էին տեղը տեղին: Չեմ հիշում իմ ապրած մոտ կես դարի ընթացքում նման բան երբևէ: Կար համընդհանուր պահանջ սուգը կամ կիսաուրախությունը վերջապես փարատելու ու դեպի լավ օրեր ուղղվորդվելու առումով, և դա անբեկանելի ընթանում էր վարկյան առ վայրկյան... Գյումրեցու ուրախությունն ու լիասրտությունն ուղևորվում էր դեպի վաղվա օրը: Որպեսզի պատկերացնենք, թե որտեղից այս ներքին հզոր ուրախությունը և թե ինչու հատկապես գյումրեցու կամ Գյումրիի համար էր այդ ամենը կարևոր  ու հասանելի` պետք  է իմանալ մեկ բան` քաղաքը հոգնել էր  իր տևական տխրությունից և, լինելով տոկացող մարդկանց քաղաք, դարձել համայն հայության նորագույն ժամանակների լավատեսության մոդելը: Այսպիսին է Քաղաքը, որտեղ քաղաքացու ձևավորումն ավարտված է կամ Քաղաքի գիտակցություն և քաղաքացի լինելու պահանջ: Տոնական օրերի ավարտին արդեն երևի թե բոլորս մտածում էինք մի բանի մասին, որ վաղը կգնանք աշխատանքի ու արդեն կսկսենք մտածել,  թե ինչ ենք անելու այս տարի: Այն, որ Քաղաքի գլխավոր տոնածառը խոնարհվել էր, ինքնին ընկալվեց որպես վատ նշան, բայց համընդհանուր տրամադրությունը  տեղիք չտվեց,  և նույն օրվա ավատրին արդեն կար նորը:

Այդպես էլ օրը մեկնարկեց մեր բոլորի համար, սակայն, ոչ հայկական մեկ բազմանդամ ընտանիքի, որը երևի թե պատրաստվում  էր  նշել հին  նոր տարին (տան օրիրորդը  սուրճ էր խմել գիշերը` նայելով ամանորյա հին հաղորդումները) Կեսօրի բոթը, թե հայ ընտանիք է սպանվել,  տարածվեց համացանցով քառորդ ժամում  ու ոչ միայն մեր Քաղաքում, այլ երկրով մեկ (մեր քաղաքում, երբ համացանց չկար, լուրերն ավելի արագավազ էին, ու մինչև համացանցով տեղեկություններ ստանալը ցանկացած նման լուր տարածվում  էր ավելի արագ)։ Օդում կախված  լռությանն ասում  են՝ վակում, ոչ մի տեղեկություն, կցկտում հապշտապ լուրեր, ոչ մի ականատես, ով  եղել է տեղում կատարվածից հետո անգամ,  ու ևս երկու նոր բան, որը չնկատեցինք` ԱՀԱԲԵԿՎԱԾՈՒԹՅՈՒՆ և ԱՆԶՈՐՈՒԹՅԱՆ ՀՈՒԺԿՈՒ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ:

Այս քանի ժամերի ընացքում  բոլորս սպասում  էինք լուրի, ու քանի որ մեր միակ լրատուն Ֆեյսն էր ու պարալիզացված էր, ապա այս զգացողությունները վայրկյանական դարձան խուճապ ու իրական Անզորության: Տեղում երևի թե ավելի զուսպ իրավիճակ  էր (համեմատաբար), քան երկրի այլ բնակավայրերում: Զանգում էին, կար հարց` ինչ անել, ինչպես է վիճակը,  և վերջում թե բա մենք  էլ երեխաների տեր ենք ` ի՞նչ անենք: Երկրում այդ մի քանի ժամերի ընթացքում վայրկյան վայրկյան փակվում  էին դռները (կողպվում)... Ու բոլորը շտապում էին իրենց հարազատներին տեսնելու: Ստեղծված իրավիճակը տարերային զարգանում  էր, բայց կամաց-կամաց կայանում էր գիտակցությունը, որ էլ էսպես չի լինելու, ու եթե վերնագիրը նորից հնչի, ապա մենք ենք մեղավորը... Քաղաքացիներս և անկախ նրանից, թե ով էր սպանել մեկ ընտանիք,  պետք էր գնալ հրապարակ ու հանգստացնել բոլորին: Ոորոշեցինք մի քանի ընկերով գնալ հրապարակ ու սպասել դեպքերի զարգացումներին, իսկ երեկոյան մեքենայով շրջել ու Քաղաքում իրականացնել քաղաքացիական պարեկություն: Բնավ կարևոր չէր, որ հանցագործը, ով ռուսական բազային զինվոր է, զինված էր, թե ոչ.... Այդ պահին մեկ հարց կար անձամբ իմ մոտ` ես ապրում եմ այս քաղաքում, ու եթե մեկը զինված գալու է կրակի իմ վրա, թող անի դա: Սա այն բեկումնային կետն էր, որ ունեին բոլոր գյումրեցիները  դեպքից ժամեր անց: Շատ արագ ևս մեկ խումբ միացավ քաղաքացիական այս շարժմանը, և արդեն հավաքվեցին մարդիկ, ովքեր կազմակերպել էին առաջին մոմավառությունը: 

ՕՐ  երկրորդ, թե ինչպես լուսացավ հաջորդ օրը... Ասելը բարդ է: Տրամաբանության մեջ ենթադրելի է ու կարելի է պատկերավոր ասել, բայց պետք էր նախ հաջորդ օրվա առավոտը: Միայն մեկ բան կար, որ այդ պահին մեր համար այդչափ չհիշատակվեց, քանի որ այս հանգամանքը հետագայում դառնալու էր մեր երազանքների  կիզակետը` ընդհուպ մինչև երկու երկների (Հայաստան, Ռուսաստան)  և նախագահների հոգածության  առարկան: Սպանված վեց անդամների կողքին մեկը` ամենափոքրը կենդանի էր՝ դեռ ինքնաձիգի սվինի վեց հարված ստացած, վեց ամսական տղան մաքառում  էր.... Հրապարակում դեպքի օրը տեղեկացանք, որ երեխայի վիճակը կայուն ծանր է, ու կայուն բառից ելնելով՝ ոնց որ թե հույս ունեինք, որ ամեն բան լավ է լինելու: Երկրորդ ՕՐԸ հանիրավի դարձավ համազգային խոկումի սկիզբ, որից առանձնանում էր տղամարդկանց  վրդովմունքը և ցասումը կատարվածի հանդեպի: Ավվտոերթ.... Այն, որ հարցը չքաղաքականացնելու կոչեր արվել էին և թե ինչ եղավ, կրկնելու կարիք չկա, և արդեն ԶԼՄ-ներում եղած լրատվությունը ցցուն խոսում է կատարվածի շարակցական հաջորդականության մասին: Առավել կարևոր է կանգ առնել այլ հանգամանքի վրա: ՄՈՏ չորս կիլոմետր ոտքով դեպի բազա գնացողները մոտ ամեն վարկյան  կառուցվում էր վտանգավորության պատկերը և ամեն վարկյան կայանում է «էսպես շարունակվել չի կարող» որոշումը: Նախկինում կատարված ևս հինգ (գոնե հայտնի) միջադեպերը ռուսական բազայի ծառայողների հետ, որոնք ունեցել էին տարբեր ավարտ և արժեցել մարդկային կյանքներ (միայն երկու անչափահասներ) տանում էին դեպի հարցի հիմնավոր լուծման պահանջը և պահանջը մեկ էր` դատել մեր երկրում  և հպարարակային և բացառել հերթականը: Առաջին անգամ քաղաքացին ի զորու չէր լինել հեռատես և առաջին անգամ քաղաքացիները միահամուռ  ունեին հարցը լուծելու վճռականություն..... Մոտ չորս հազար անզեն տասնվեցից հիսուն տարեկաններ (միայն նայել էր պետք ու տեսնել այս մարդկանց) գնում էին մինչև ատամները զինված մոտ այդչափ զինվորականների պահանջ ասելու: Պահը դրամատիկ  էր,  ու ամեն վարկյան կարող էր դառնալ անկառավարելի... Գիշերը գալուն պես ցուցարարների մոտ հնչեցված հարցը, թե որն է հաջորդ քայլը, աշխատեց....

Հետ եկանք, (երևի մի քիչ անհասկանալի տրամաբանությամբ, բայց հպարտ ու գիտակցելով, որ ինչ-որ բան արվեց այդ օրը: Ոչ մի կինարմատ` գյումրեցի կանայք աղոթում էին տան նստած): 

Օր ՀԱՋՈՐԴ. Թեմաներ կան, որտեղ այս չորս հազարը չկան: Հավաքվածների մեծ մասը մարդիկ էին, ովքեր բազա գնալիս չէին եկել կամ չէի հասցրել արտահայտել իրենց զայրույթն ու տեղեկանալով, որ բազա գնացողները գնացել են, հավաքվել էին՝ իրենց ասելու.... ասեցին: Հաջորդ օրն արդեն գիտակցելով, որ այլազգին մեր ընտանիքը մորթել է, ու մենք ենք իրար ծեծել, մի քիչ սթափեվինք ու ամաչեցինք երևի (պիտի  որ ամաչեինք): Լրատվությունը, որը չգիտեր՝ ուր ուղղոդրեր ազգին, տեղեկություններ էր հավաքում և ներկայացնում կատարվածը: Չկային փորձագիտական դատողություններ և առաջարկներ, թե ինչ անել ու ինչպես: Կային լրատվամիջոցներ, ովքեր, ինչպես միշտ, զբաղված էին  լսարան ընդլայնելով:

Եզակի հնարավորություն էր սա, որ Չորրորդ իշխանությունը կատարի իր առաքելությունը, բայց այս առաքելությունը կատարեց Հինգերորդը` սոց ցանցը: Ես ավելի ուշ երբ պատկերացրեցի, թե ինչ կարող էր լինել եթե չլիներ ֆեյսը, հասկացա, որ այս գործիքն իսկապես աշխատեց ու կարողացավ ստեղծել խաղաղվելու, գոտեպնդվելու բոլոր նախադրյաները: Անկախ նրանից, թե ինչ էր կատարվում մինչև այդ պահը պետական ու պատասխանատու մարմիններում, Քաղաքացիներն այստեղ և այս կերպ շփվելով՝ ճգնաժամային պահին կարողացան ստեղծել կայուն հաղոդակցության դաշտ և կամաց-կամաց ուշքի գալ։ 

Չմոռանանք, որ մեր Ապերը դեռ ողջ էր ու մեզ այդ ամենը թույլ էր տալիս.... Սերյոժա Ավետիսյանի առողջության ու բուժման  համար արվում էր այն ամենը, ինչ հնարավոր է անել արդի աշխարհում: Վեց ամսական երեխայի սրտի բաբախը կազմում է րոպեում մոտ հարյուր` հիվանդության դեպքում  հարյուր տասից հարյուր քսան և ավելի... Ու թե ինչպես էր վեց (էլի վեց) ժամ արնաքամ երեխան ապրում, սա հրաշք էր: Բերվել էին դեղեր, որոնք մի քանի օրինակով կան աշխարհում (ենթադրում  եմ, որ պատրաստումը տևական է ու, ասենք, մի քանի ամիս կառուցվող պրոցեսում կատարվում....): Դժվար չէր հասկանալ, որ երեխայի փրկությունն այս դաժան սպանության և համազգային հարվածի մեջ դառնալու էր լուսավոր կետ` հետագա կյանքի համար և ռուսների հետ հետագա նոր` արդեն քննարկված ու կառուցողական հարաբերություններ կառուցելու առումներով, բայց դե արդեն սթափ դատողությունը սկսում էր արթնանալ, և բոլորս հասկանում էինք, որ մեզ հրաշք է պետք Աստծուց և չէինք նկատում, որ ականատեսն ենք Աստծո հրաշքին: Արդեն կային անհանգստացողներ, որ կարող է չապրել: Հայոց պատմության մեջ երբևէ չէր եղել, որ վեց ամսական անգիտակից երեխան կարողանար յոթ օր ժամանակ տալ իր ազգին ու մխիթարական ուժ տար դաժան պահերին: Սա արեց այս փոքրիկը, և սա արել է այն ծիծեռնակը .... 

ՕՐ յոթերրորդ. ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ,  օդում կախված էր  աղոթականություն, սուգ, Լուսինե Զաքարյան  և խնկարկելի լռություն: Մարդկանց հայացքներն ինչ-որ տեղ սառած են: Հաջորդիվ... ԹԱՂՈՒՄ: 

Մարդիկ գնում էին ու՞ր և ի՞նչ հույս էին թաղում....

ՏՈՒՆ ԵԿԱՆՔ... անգամ խմելու ցանկություն չկար: Միայն հաջորդ առավոտյան հասկացանք, որ արթնացել ենք համաշխարհային հանրության ինչ-որ ոլորաններում և առաջնագծում կատարվող հարձակումների ֆոնի վրա ունեցել ենք յոթ օր հանրային գիտակցության մեջ ինքնակազմակերպվելու ու երկրի պահպանության կարևոր խնդրին անդրադառնալու համար: Հարձակումներ պետական սահմանի վրա, այն դեպքում, երբ դեռ սգավոր էինք, ու հիշատակված Անզորության մեր վիճակը դեռ չէր ավարտվել:

ՈՒՇՔԻ ԲԵՐԵՑ և այս ողջ ընթացքում մեր գլխի տերը և պահապանը եղավ մեր բանակը: Ամեն բան կարգին է ԱՐԴԵՆ, և սպասվում են նոր հաջողություններ առաջնագծում: Ամեն ինչ կյանքում  դաս է` այն իմաստով, որ հետագայում կրկնությունը կանխելու համար կարիք կա աշխատելու, ջանք թափելու  ու մի քիչ ավելի հեռատես լինելու: Մենք ունենք երիտասարդ պետականություն, բայց հինավուրց ժողովուրդ, և մեր ժողովուրդը կանգնեց իր պետականության կողքին` ԱՊԵՐԻ (անգիտակից, բայց ոչ պատահական) գլխավորությամբ:

Երևի հիշում եք իր համար արված մեր աղոթքներն առաջին օրվանից սկսված մինչև այսօր... 

հ. գ. Խոնարհաբար հայցում եմ Ձեր ներողամտությունն այս ամենը հիշեցնելու համար, բայց այս ամենը դեռ երկար կհիշենք մեր մեջ, եթե գեթ մեկ անգամ չջանալ ամփոփել մեր զգացականը և դեպքերի հետ կապված մեր ապրումները: Մենք ձեզ հետ մասին կարողացանք դուրս գալ այս հարվածից և շարունակել ապրել.... Իսկ հիշողությունը, լինելով դառը բուժում, կարող են ուղղոդել նաև դեպի կյանք:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել