Ի՞նչ կասեք

Ես ոչ մի ազգի, երկրի, պետության հետ բարեկամ լինելուն դեմ չեմ: Բայց բարեկամությունը պետք է լինի երկկողմանի և արժանապատիվ: Դուք գտնում եք, որ այսօրվա հայ-ռուսական բարեկամությունն արժանապատի՞վ բարեկամություն է: Ես գտնում եմ՝ ոչ, մեր կողմից դա քծնողական, վախեցած, նրանց սապոգի տակ դողացողի, այսպես ասած՝ բարեկամություն է, իսկ նրանց կողմից հեգնական, արհամարհական, մի կտոր հաց դեմներս շպրտողի բարեկամություն է: ԵՎ նրանք դրանում մեղավոր չենք: Միշտ էլ ծառայի հոգեբանությունը գտնում է իր տիրոջը: Հանեք ձեր մեջից վախը, պատերի տակից ռուսին ծիկրակելու ու փախնելու ձևը, կանգնեք ու ռուսի աչքերի մեջ նայելով, քննադատեք նրան, ասեք, որ առանց նրան մենք հաղթեցինք Արցախյան պատերազմում և էլի կհաղթենք, թքեք նրա սապոգին, և ռուսը կդառնա մեր ազգի բարեկամը, նա ամեն ինչ կանի, որ գոհացնի մեզ, սիրաշահի, քանի որ լավ էլ գիտակցում է, որ Հայաստանում ինքն ունի մեծ, անփոխարինելի շահեր, կհիշի իր պարտավորությունների մասին: Միայն այդ դեպքում մրցավազք կսկսվի ռուսի, ամերիկացու ու եվրոպացու մեջ, թե ո՞վ ավելի լավ բարեկամ կարող է լինել հայի համար: Միայն այդ ժամանակ կարող ենք նրանց բոլորին ասել, բոլորդ էլ բարեկամ մնացեք Հայաստանին ձեր տեղում, այդ մենք կորոշենք , թե ե՞րբ, որտե՞ղ, ու՞մ հետ, ինչպե՞ս:
Իսկ այդպես պետք է կարողանա իրեն պահել նախ մեր իշխանությունը, իսկ արդյո՞ք իշխանությունն այդպես կկարողանա պահել իրեն: Այ դա արդեն այլ հարց է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել