Tert.am-ը գրում է․

Այսօր՝ հունվարի 24-ին, Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում անջատողականները «գրադ» են կիրառել: «Ունիանը» հայտնում է, որ գնդակոծության հետևանքով կա առնվազն 16 զոհ խաղաղ բնակչության շրջանում: Եվս 83 վիրավոր կա, նրանցից 74-ը հիվանդանոց է տեղափոխվել:

Ուկրաինայի ՆԳՆ-ում Մարիուպոլում տիրող վիճակի շուրջ օպերատիվ շտաբի նիստ է տեղի ունեցել:

Երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ այժմ Մարիուպոլում բնակչությունը քաղաքի արևելյան մասից տարհանվում է արևմտյան մաս: Այնտեղ նրանք պատսպարվում են մանկապարտեզներում ու դպրոցներում: Առաջին հերթին` տարհանվում են երեխաները:

Քաղաքի արևելյան մասում չա էլեկտրաեներգիա, ջրամատակարարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել