Tert.am-ը գրում է․

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում ներդրումների տեսանկյունից խոշորագույնն ամերիկյան ներկայությունն է, երկրորդ տեղում ԵՄ երկրներն են, նոր միայն ՌԴ-ն և ԱՊՀ երկրները՝ մոտավորապես 12%: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների  ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, սակայն, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ԵՏՄ անդամակցությունը չի խանգարի ոլորտի զարգացմանը. «Ես այստեղ  ռիսկեր չեմ տեսնում, ընդհակառակը, մենք հսկայական ներուժ ունենք` 12%-ն աճեցնելու»,-ասաց նա և հավելեց, թե նույն ռուսական շուկայում ՏՏ ոլորտի արտահանումներն էլ շատ ցածր են։  

Ըստ միության փոխտնօրենի՝ այս պահին իրենց ավելի շատ հետաքրքրում են մաքսային խնդիրների հետ կապված ընթացակարգերը։ Մեր դիտարկմանը, թե ավելի վաղ ՏՏ ոլորտի համար նշվում էր, որ մաքսազերծումների հետ կապված` ոլորտի համար նպաստավոր պայմաններ են, քանի որ ցանցային է, Հայկ Չոբանյանը վերահաստատեց, սակայն հիշեցրեց, թե ՏՏ ոլոտը ներառում է նաև համակարգչային սարքավորումները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել