Իսկ ո՞վ է ասել, որ ՀՀ պաշտպանության նախարարի և ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի իբր լռությունն անգործություն է նշանակում: Լավ էլի: Հո բանակը «գեղի կլուբ» չէ՞, որ ամեն կատարվածի ու պլանավորվածի, տակտիկայի ու մարտավարության մասին նախարարի մակարդակով ի լուր աշխարհի «կանգնեն ու գոռան»:
Նախ կան բաներ բանակի համար, որ պետք է պահվեն գաղտնի, երկրորդն էլ՝ երկու Հայկական բանակների մամուլի խոսնակներն էլ պարբերաբար հանդես են գալիս հաղորդագրություններով:
Գոնե բանակի հետ կապված հարցերում պետք է առավելագույնս զգուշավորություն ցուցաբերել, դա լինի լրատվականների մասով, թե անհատ քաղաքացիների, իսկ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ իրավիճակին Հայկական կողմը շատ լավ է տիրապետում, և դա արդյո՞ք քիչ է հասկանալու համար, որ և ՀՀ պաշտպանության նախարարը, և թե ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարը «իրենց տեղում են», որն էլ ուղղակի նշանակում է, որ անգործության մասին խոսելն անգամ եթե թշնամու ջրաղացին լցվող ջուր չհամարենք, ապա նվազագույնը՝ չի բխում Հայաստանի և ԼՂՀ-ի շահերից:
Բանակին վերաբերվող հարցերին մեծ պատասխանատվությամբ և մեծագույն զգուշավորությամբ է պետք մոտենալ և հիմա, և ընդհանրապես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել