Scene: The attempted robbery took place at this shop in Borehamwood, Hertfordshire

Հերթֆորդշիրի խանութներից մեկը հայտնվեց մի հանցագործի թիրախում։ Նա զինված մտավ այդ խանութ ու սկզբում թաքնվում էր գնորդի դիմակի տակ։ Կողոպտչի բախտը չբերեց. վաճառող-գանձապահը 37-ամյա Հունար Մուհամմեդն էր։ Կողոպտիչը մոտեցավ նրան ու ծխախոտ ու ալկոհոլային խմիչք խնդրեց։ Երբ Մուհամմեդը վաճառասեղանին դրեց այդ ապրանքները, կողոպտիչը դրանք դրեց իր պայուսակում, այնուհետև այնտեղից հանեց իր ատրճանակը և ուղղեց այն Մուհամմեդի վրա՝ պահանջելով իրեն տալ խանութում եղած ողջ գումարը։ Մուհամմեդը խուճապի չմատնվեց ու մի քանի վայրկյան անց ձեռքով խլեց ատրճանակը։ Ձախորդ կողոպտիչը ստիպված էր ձեռնունայն փախչել, սակայն ոստիկանությունը ձերբակալեց նրան ու դատապարտեց ազատազրկման։ Խանութի տեսացիկը ֆիքսեց պատահարը, իսկ երբ տեսանյութը տարածում գտավ ԶԼՄ-ներում, Մուհամմեդին սկսեցին վերաբերվել որպես իսկական հերոսի։

 «Daily Mail»-ին տված հարցազրույցում Մուհամմեդն ասել է.

Ես արել եմ այն, ինչ ցանկացած նորմալ մարդ կաներ իր կյանքը փրկելու համար։ Նա չկարողացավ և ոչ մի բան թռցնել, և ես ուրախ եմ դրա համար։            

Պատահարից հետո տեղաբնակները գալիս էին Մուհամմեդի աշխատավայր ոչ այնքան գնումներ կատարելու, որքան Մուհամմեդի ձեռքը սեղմելու և շնորհակալություն հայտնելու համար։ Աստված գիտե, թե ինչ կարող էր պատահել, եթե Մուհամմեդը չօգներ ոստիկանությանը ձերբակալել այս զինված կողոպտչին։ 

Courageous: The fearless father takes advantage of the raiders hesitation by snatching the weapon

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել