Ինտերնետը, ինչպես և մարդկության մյուս հայտնագործությունները վերելք կապրի և անպայմանորեն նաև վայրեջքներ կունենա՝ դառնալով մարդկանց շատ ուրախ և տխուր օրերի պատճառը: Այն իսկապես շատ բան փոխեց թե մեր առօրյա կյանքում, թե բիզնեսում… Ավանդական ձեռներեցները ինտերնետը տանել չեն կարողանում, քանի որ մարդիկ սկսել են ինտերնետով կատարել իրենց գործարքներն ու առևտուր անել: Ինտերնետում ամենահաճախ հանդիպող բառը դա «անվճարն» է ու հաճախ մտորում ես, թե ինչպես կարելի է այդպիսով գումար վաստակել: Այդ հարցի պատասխանը կարճ է և կոնկրետ՝ գովազդ: Այս հոդվածում կխոսեմ 9 շատ պետքական և կյանքը հարմարավետ դարձնող բաների մասին, որոնց համար մարդիկ այլևս չեն վճարում:

9. Միջքաղաքային խոսակցություններ

Queen-Phone-460A 1127984C«Այո, խնդրում են ինձ միացրեք Մոսկվա»: Հետևյալ բառերը այլևս երբևէ չես լսի, քանի որ ինտերնետային դարաշրջանում կան այնպիսի հարմար  բաներ, ինչպիսին Skype-ն է, Facebook-ը  և  հաղորդակցման այլ միջոցները: Ներկայումս նույնիսկ խոշոր լրատվական ընկերությունները skype-ն օգտագործում են որպեսզի իրազեկեն ամենահետաքրքիր նորությունների մասին աշխարհի տարբեր անկյուններից:

8. Համակարգչային ծրագրեր

Goal Setting SoftwareՆերկայումս շատ են հանդիպում ինտրնետային պիռատության  դեպքերը և ստացվել է այնպես, որ մարդիկ ծրագրեր այլևս չեն գնում: Համակարգչի համար անհրաժեշտ բոլոր սրագրերը կարելի է այսօր փաթեթներով ներբեռնել տարբեր կայքերից: Համակարգչային խաղերի պիռատության դեպքերն ամենատարածվածն են:  Այսօր համակարգչային խաղեր արտադրող շատ խոշոր ընկերություններ չեն կարողանում շուկայում մնալ մեկ պարզ պատճառով՝ նրանց արտադրանքը գնում են և միլիոնավոր օրինակով բազմացնում:   

7. Կինոինդուստրիա

Նույնպիսի խնդիրներ ունեն նաև կինոֆիլմեր արտադրող շատ մեծ ընկերություններ: Սպառողներից շատերը կրկնօրինակում են ֆիլմերի տեսասկավառակները (չնայած որ օրենքը դա արգելում է) և արդյունքում ֆիլմեր արտադրող և դռանց վաճառքով ու վարձույթով զբաղվող կազմակերպությունները չեն կարողանում բավականաչափ հասույթ հավաքել: Այսօր ստեղծվել է մի վիճակ, որ կինոֆիլմերի նկարահանումներից շահույթ ստանալու միակ ձևը դա ֆիլմերը կինոթատրոններում ցուցադրելն է, և հատկապես հանդիսատեսին այս օրերին գրավում է 3D ֆիլմերը: Ի դեպ տնային կինոթատրոնների պարագայում կինոթատրոններ էլ սկսել են քիչ գնալ:

6. Ամսագրեր

 Այսուհետ գրգռված տղերքը ստիպված չեն ամսագրեր առնել ու դրանք թաքցնել այպիսի չմտածված տեղերում, որի մասին նրանք հետո մոռանալու են: Շատ կրքոտ և հետաքրքիր սյուժեով ֆիլմը մեկ գուգլի որոնման միջոցով կարող են դառնալ քո զվարճանքի մի մասը:

 5. Ժամադրություններ

Այսօր շատ զույգեր հաճախակի հանդիպումները, կամ գիշերային sms-ները փոխարինել են մեղմ երեկոների ժամանակ ռոմանտիկ երաժշտության ներքո միասին չատ անելով: Այսպես և հարմար է, և անվճար: Իսկ շաբաթվա վերջում, եթե ամեն ինչ լավ ստացվի, կարելի է նաև ժամադրության հրավիրել սիրելիին:

4. Հանրագիտարաններ

EncyclopediaԻնտերնետային հանրագիտարանները ասյօր հնարավորություն են տալիս գտնել ակադեմիական ցանկացած հոդված ցանկացած թեմայով: Սովետական կանաչ հանրագիտարանին այսօր փոխարինելու է եկել վիկիպեդիան: Այսպես և գումար չենք ծախսում և տարածք ենք խնայում:

3. Վեբ կայքեր

Url1Կազմակերպությունները, հայտնի անհատները, երաժշտական խմբերը իրենց հաճախորդների և երկրպագուների հետ կապ հաստատելու համար այլևս կարիք չունեն հազարավոր դոլլարներ ծախսել և կայքեր ստեղծել: Այս ամենը հեշտությամբ և անվճար կարելի է անել սոցիալական սանցում Fan էջ ստեղծելով: Այս պրակտիկան այսօր կիրառում են բազմաթիվ անհատներ:

2. Նորություններ

NewsՄենք այլևս ստիպված չեն վճարել նրություն ստանալու համար: Մենք էլ թերթեր չենք գնում: Ինչու վճարել թերթերի համար, եթե նույն բանը կա ինտերնետում:

1. Երաժշտություն

Interval-Training-MusicԵրաժշտական ինդուստրիան այսօր իսկապես տուժում է և մարդիկ կարծում են որ ձայնասկավառակ գնելը արդեն հնացված բան է: Աստղերը սկավառակներ են թողարկում վաճառելու նպատակով, իսկ մենք դրանք անվճար ներբեռնում ենք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել