Tert.am-ը գրում է․

Բազան կոչված է անվտանգություն ապահովել, լրացնել անվտանգության համակարգը, իսկ ցանկացած երկրի համար ամենակարևորն ազգային անվտանգությունն է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ անդրադառնալով Գյումրիում ռուսական ռազմաբազայի անհրաժեշտությանը:

Վահան Շիրխանյանը ներկայացրեց ռուսական ռազմաբազայի ստեղծումը և նշեց, որ ռուսական ռազմական բազան ստեղծվել է ավելի շուտ, քան գրանցվել է:

Վահան Շիրխանյանը հատկանշական համարեց, որ Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ պահում են ռուս սահմանապահները, և այն մարդիկ, ովքեր ասում են, թե ռուսական ռազմաբազան ում է պետք, երբևէ չեն ասել, թե ռուս սահմանապահներն ում են պետք, որովհետև այդ ասողներից ոչ մեկ չի գնա այդ սահմանը պահի:

«Ադրբեջանի հետ պատերազմին Թուրքիան ևս մասնակցում էր, և մենք պետք է ունենայինք մեր դաշնակցին, և մենք գնացինք ամենաճիշտ ճանապարհով, որովհետև  Թուրքիան երեք անգամ որոշել էր Հայաստան  մտնել»,- ասաց նա և նշեց, որ ռազմական բազայի վրա վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ, քանի որ պայմանագրերում ամեն ինչ կանոնակարգված է։ Ըստ նրա՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդը հնարավոր է, որ կազմակերպված և  ծրագրված է եղել, իսկ հետևանքն այն էր, որ կտրուկ սրվել են տրամադրվածությունները:  Վահան Շիրխանյանը կարծում է, որ ռուսական ռազմաբազայում պաշտոնատար անձանց փոփոխություն կլինի, շատ մարդիկ կպատժվեն և պատասխանատվությունն ավելի կմեծանա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել